
Կինը օգտվելով ծանոթի հարբած լինելու հանգամանքից՝ գողացել է նրա բջջային հեռախոսը

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Դրոյի փողոցի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Մադլենա Ս.-ին:
Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Դրոյի փողոցի սկզբնամասում գտնվող այգում, օգտվելով իր ծանոթ՝ 1965 թ. ծնված Գառնիկ Պ.-ի հարբած լինելու հանգամանքից, գողացել է նրա գրպանից ընկած բջջային հեռախոսը:
Գողության մասին տուժողը ոստիկանություն չէր հայտնել:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն