Սպիտակ տունը մեկնաբանել է Ուկրաինայի սահմանների վերաբերյալ Թրամփի դիտարկումները

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները չեն վկայում նրա քաղաքականության մեջ էական փոփոխության մասին, այլ ռազմավարական քայլ են՝ ուղղված բանակցային գործընթացը խթանելուն: Այս միասին հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյային և վարչակազմին մոտ կանգնած աղբյուրին։

Երեքշաբթի օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո, Թրամփը հայտարարել էր, որ ԵՄ աջակցությամբ «Ուկրաինան կարող է վերականգնել իր երկրի նախնական տեսքը»։ Զելենսկին ավելի ուշ ասել էր, որ զարմացած է այդ հայտարարությունից։ Թրամփը նաև հայտարարել էր, որ ժամանակն է, որ Ուկրաինան գործի։

Հարցին, թե արդյոք այդ խոսքերը բանակցությունները խթանելու ռազմավարական քայլ էին, Սպիտակ տան պաշտոնյան պատասխանել է,- «Այո, այդպես է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930