Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Օմանի միջև քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման կապակցությամբ և քննարկել կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ՀՀ-ն մեծապես կարևորում է հաղորդակցությունների ցանցի ընդլայնման ուղղությամբ ակտիվ փոխգործակցությունը, այդ թվում՝ TRIPP-ի կյանքի կոչման միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930