Ինչ նվեր է ստացել Արարատ Միրզոյանը Սերդար Քըլըչից

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբեր ամսին հայտարարագրել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչից ստացած նվերը:

Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթից»:

Քըլըչը Միրզոյանին նվիրել է 73, 473 դրամ արժողությամբ զարդանախշերով ապակե թաս: Նվերը Միրզոյանը ստացել է սեպտեմբերի 12-ին:

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սեպտեմբերի 12-ին ժամանել էր Հայաստան, նրան ընդունել էին ԱԳՆ-ում:

Քըլըչը 2021-ին՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր, առաջին անգամ էր Երևանում:

Անկարայի բանագնացն առավոտյան Հայաստան էր ժամանել հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով, որտեղ նրան դիմավորել էր Երևանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930