Ինչքան էլ Աննա ՎարՉապետյանը փորձի Ձյունանուշիկ խաղալ, նա ընդամենը #ՍտիԶավոդ հիմնարկության desk receptionist է. Միքայել Նահապետյանը՝ Աննա Վարդապետյանին

Հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայում էի գլխավոր դատախազ Աննա ՎարՉապետյանի հարցազրույցը Հ1-ին։

Ի՜նչ խոսք, կերպար կառուցել տիկինը կարողանում է։ Բայց այ տհաճ հարցերի պատասխանել` հազիվ թե, հատկապես երբ դրանք չեն հնչում։

ՎարՉապետյանն, օրինակ, պնդում է, որ իր համար սկզբունքային կարևորություն ունի, որ պետությանը վերադարձվող ապօրինի ունեցվածքի վերաբաշխման մեջ ինքը գործիք չդառնա, բայց չի բացատրում.

– Ինչպես է իր պաշտոնավարման օրոք Նարեկ Նալբանդյանը ձեռք բերել քրեական գործով անցնող 6 միլիոն դոլար գնահատվող հյուրանոցը 360 հազար դոլարով։

– Ինչպե՞ս է ԱԱԾ պետը երկու անգամ էժանով ձեռք բերել մի բնակարան մի շենքում, որի բոլոր մյուս հարևան բնակարանները անցնում են ապօրինի գույքի գործով։

ՎարՉապետյանը, երբ ասում է թե չի զբաղվում քաղաքականությամբ, ձայնի մեղմիկ տոնայնությամբ շրջանցում է հարցը թե ինչու՞ են մոնտաժվել Բագրատ Սրբազանի գործի ձայանգրությունները և ինչու՞ է ինքը անձամբ երաշխավոր կանգնել դրանց իսկությանը` Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։

Էնպես որ ինչքան էլ փորձի Ձյունանուշիկի հանրային վարկանիշ ապահովել մենք բոլորս գիտենք, որ նա ընդամենը #ՍտիԶավոդ հիմնարկության desk receptionist է»:

Ի հավելումն Միքայել Նահապետյանի գրառման, մենք էլ հիշեցնենք, որ 2021թ. մարտի 10-ին 168.am-ի էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էին ստացվել։ Դրանցում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի` այդ ժամանակ իրավական գծով խորհրդական, ներկայիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, չունենալով դրա իրավասությունը, միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Փաստեր էին հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։

Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ տեսանյութերի, Աննա Վարդապետյանին էր փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ:

168.am-ը ստացված բոլոր 6 տեսանյութերը միավորել է մեկ տեսանյութի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս