Սամարայում արգելել են «Եհովայի վկաներ»-ի գործունեությունը

INTERFAX գործակալության փոխանցմամբ՝ Գերագույն դատարանն անփոփոխ է թողել Սամարայի մարզային դատարանի որոշումը՝ «Եհովայի վկաներ» կազմակերպության Սամարայի կառույցը ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու եւ դրա գործունեությունն արգելելու մասին:

Մարզային դատախազությունից գործակալությանն ասել են, որ որոշ ժամանակ առաջ բազմաթիվ փաստեր են ի հայտ եկել՝ այդ կազմակերպության նեկայացուցիչների կողմից ծայրահեղական նյութեր ունենալու վերաբերյալ, որոնք նախատեսված են եղել զանգվածային տարածման համար:

«2013 թվականին դատախազությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությանը նախազգուշացրել է ծայրահեղական բնույթի գործունեության անթույլատրելիության մասին: Սակայն տարվա ընթացքում դատախազությունը նման գործունեության մասին վկայող նոր փաստեր է հայտնաբերել»,-ասել են դատախազությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930