Կներեք էլի, քանի՞ անգամ եք անձնագիրը բացում ու կնիքը նայում, Արարատը ֆիքսում. Սրբուհի Գալյան

Լրագրողներն այսօր Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվեցին՝ ՔՊ-ն ի՞նչ ունի Արարատի դեմ։

«Կներեք էլի, քանի՞ անգամ եք անձնագիրը բացում ու կնիքը նայում, Արարատը ֆիքսում»,- ասաց նա՝ անդրադառնալով ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշմանը։

Գալյանի համար Արարատը պատմականորեն բիբլիական լեռ է, երբ Զեյթուն համայնքից գալիս է աշխատանքի ու եղանակը պարզ է լինում, իր օրը շատ լավ է սկսում։

«Մենք ապրում ենք մեր պատմական անցյալը չմոռանալու գաղափարով ու մեր հայացքով՝ ուղղված դեպի ապագային ու իրականությանը»,- նշեց նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930