Բաժիններ՝

Լեհաստանի նախագահը հաստատել է իր երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը պահպանելու Թրամփի մտադրությունը

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում բանակցություններ է վարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Այս մասին հաղորդում են լեհական լրատվամիջոցները։

«Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը նվիրված է եղել նրա ելույթին, որը մեծ հանրային հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհում։ Ես նախագահ Դոնալդ Թրամփին ասացի, որ դա հիանալի ելույթ էր», – լրագրողներին ասել է Նավրոցկին: 

Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության պահպանումը։ 

«Սա, իհարկե, լավ նորություն է մեզ համար: Կարծում եմ՝ հնարավոր է նաև զորքի թվի ավելացում, ինչը նույնպես լավ նորություն է ամբողջ Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի համար», – ընդգծել է Լեհաստանի նախագահը։ 

Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը հայտարարել էր լրացուցիչ ամերիկյան զորակազմ ընդունելու «լիակատար պատրաստության» մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930