
Նրա երազանքն էր օդաչու դառնալ. խոցված ուղղաթիռի օդաչուն ոգեւորված է մեկնել Արցախ. NEWS.am

Ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում նախօրեին խոցված ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռի անդամներից 22 -ամյա Ազատ Սահակյանը տան միակ տղան էր, ունի 24-ամյա քույր, բնակվում էր Չարենցավանում:
NEWS.am-ի հետ զրույցում հարեւանները պատմեցին, որ Ազատը ավարտել է մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը, որից հետո աշխատել է Երևանի օդանավակայանում՝ որպես ռազմական օդաչու: Նրանց խոսքով՝ Ազատի երազանքն է եղել դառնալ օդաչու, դրա համար իր աշխատանքը կատարում էր սիրով:
Իր հայրն էլ է ուզել օդաչու դառնալ, բայց ծնողները չեն թողել, դա էր պատճառը, որ Ազատի հայրը որդու միջոցով իրականացրեց իր երազանքը»,-պատմում էր հարևաններից Աննա Կոնգուզյանը, որը դժվարանում էր նրա մասին անցյալ ժամանակով խոսել:
Աննա Կոնգուզյանը հիշեց, որ Ազատը զորավարժության մեկնելուց առաջ շատ ոգեւորված է եղել. «Որ իմացանք, պայթեցրել են ուղղաթիռը, ապշած ենք մնացել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: