Վրաստանի վարչապետը հրաժարվել է պատասխանել Զելենսկու քննադատությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հարկ չի համարում պատասխանել Վլադիմիր Զելենսկու քննադատությանը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Զելենսկին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, մեղադրել էր Վրաստանի իշխանություններին մարդու իրավունքների սահմանափակման մեջ և հայտարարել, որ Եվրոպան արդեն կորցրել է Վրաստանին։

«Ես չեմ ուզում բանավեճի մեջ մտնել Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա պատերազմող երկրի նախագահ է, ուստի անկախ նրանից, թե ինչ հայտարարություն է անում, կարծում եմ, որ անհրաժեշտություն չկա դրան պատասխանել»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Տեսանյութեր

Լրահոս