
Վարչապետը ծանոթացել է «Հայացք ապագային-2014» ցուցահանդեսին մասնակցող կազմակերպությունների գործունեությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երևանի պետական համալսարանում բացված «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես: Վարչապետը շրջել է իրենց աշխատանքները ներկայացրած երիտասարդական 70 կազմակերպությունների տաղավարներով, ծանոթացել նրանց գործունեության արդյունքներին:
Երիտասարդական էքսպոն հնարավորություն է ընձեռում հասարակական կազմակերպություններին ստեղծել նոր կապեր, իրենց աշխատանքներում ներգրավել նոր ուսանող-կամավորների: Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհի մրցույթին կազմակերպությունները կկարողանան տեղում մշակել և ներկայացնել նոր ծրագրեր: