Գյումրիի «Կառոնա» մարկետի աշխատակիցների խոսքերով՝ իրենք էլ են անակնկալի եկել, երբ առավոտյան հացը ստացել են նոր գնով:
Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի «Նախազորակոչային պատրաստության և ֆիզիկական դաստիրակություն» ֆակուլտետի ռազմական ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Տիգրան Մադոյանը:
Յուրաքանչյուր երկրում գնաճը ժամանակ առ ժամանակ նորմալ երևույթ է, իսկ Հայաստանում՝ մշտական, անգամ պարտադիր: Ուսումնասիրելով հայկական շուկան ու նրա առանձնահատկությունները՝ հստակ երևում է, որ գնաճը արհեստականորեն իրականացվող մեխանիզմ է, անգամ ճնշվող կամ քողարկված, սակայն լրիվ հակառակ իմաստով, քանի որ գնաճի դեպքում պետությունները ակնհայտ կամ քողարկված միջամտում են, որ գների թանկացում չլինի, իսկ մեր երկրում ճնշվում է, որ գներն արագ բարձրանան: Իսկ դրամի արժեզրկումը հիանալի նախադրյալ է ապրանքների գները կտրուկ բարձրացնել մինչև 20-30%:
Այսօր շա՜տ հուզիչ հանդիպում եմ ունեցել Երևանի քաղաքապետի խորհրդական պարոն Սարիբեկյանի հետ, ով չի երևում, նրա մասին չեն խոսում, բայց նա բազում գեղեցիկ, հայրենասիրական երգերի երաժշտության և բառերի հեղինակ է, ինչպես օրինակ «Նամակ բանակից», «Գնացին նրանք» և մեր զինվորին փառաբանող ու ոգևորող շատ երգեր, մեր ազգային հերոսների վերաբերյալ փոստային բացիկների շարքի և այլ ոգեկոչող նախաձեռնությունների հեղինակն է:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի և հարակից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ճանապարհային խախտումների համար տուգանքների և արագաչափերի այս հարցերի քննարկումն արդեն դեժավյու է դարձել:
Ինչպես մեզ հայտնեց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, խորհրդարանական 5 խմբակցություններ ԲՀԿ-ն ՀԱԿ-ը Ժառանգությունը ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն հավաքել են 30-ից ավելի ստորագրություններ
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 16-ին այցելել է բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս տարի բացահայտված սխեման գործել է դեռեւս 2007 թվականից, այսինքն՝յոթ տարի շարունակ ՀԱԷԿ-ից առավել քան խոշոր չափերի գումարներ են դուրս բերվել:
2015 թվականի ապրիլին աշխարհահռչակ System of a down խմբի հետ Հայաստան է ժամանելու նաև հոլիվուդյան հանրահայտ աստղ Զորջ Քլունին: Նա, թերևս, կմասնակցի խմբի երևանյանը համերգին:
ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ա.Ահարոնյան փողոցի թիվ 6 հասցեում` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի լաբորատորիայի տանիքում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Խուզարկությունը կատարվել է իմ հարբեցող, նաեւ խարդախ սանիկի ուղղորդված եւ ակնհայտ սուտ ու զրպարտող ցուցմունքների հիման վրա»:
Ժամը 08:30-ի սահմաններում Արտաշատ-Նորաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Նորաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Արմեն Հարությունյանի վարած Վազ 2105 մակնիշի 34 PO 611 համարանիշի և Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 53-ամյա Միսաք Գաբրիելյանի վարած Opel մակնիշի 34 ՏM 324 համարանիշի ավտոմեքենաները:
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում, միջպետական ճանապարհի եզրին գտնվող բարձունքին գրված են հայոց բանակի մասին իմաստալից արտահայտություներ:
30-ամյա Նաիրա Բաղդասարյանը դեկտեմբերի 11-ին 3-րդ զույգ որդիներին է լույս աշխարհ բերել: Նրա ընտանիքին շնորհավորելու կապակցությամբ ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն է այցելել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, անցած հինգշաբթի օրը ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում ձերբակալել են Բելառուսի քաղաքացի, 37-ամյա Դենիս Մաքսին (Դեն Բոբրույսկի)։ Վերջինս իր հայրենիքում հետախուզվում է հանցավոր խմբավորում կազմակերպելու մեջ և առաջիկայում կարտահանձնվի Բելառուսին։ Այդ աղմկոտ գործի շրջանակներում Բելառուսում արդեն 30 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ բոբրույսկցի հանգուցյալ […]
Կրակոցներ և սպանության փորձ գերեզմանատանը. տուժողը փորձում էր թաքցնել իրականությունը:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր անհատ տաքսու վարորդներից շատերը նվազագույն ուղեվարձը 1000 դրամ էին սահմանել և այդ պայմանով էին հաճախորդներին սպասարկում, քանի որ գազի գինը շարունակում է թանկանալ։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 12-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 28 դեպքից բացահայտվել է 27-ը, կողոպուտի 2 դեպքից՝ 1-ը, խարդախության 9 դեպքից՝ 8-ը:
Ալվինա Գյուլումյանն ասաց, որ ՀՀ-ի նկատմամբ չի եղել արձանագրված խախտում, երբ կառավարության կողմից որևէ խոչընդոտ ստեղծվի անձի համար Եվրոպական դատարան դիմելու իր իրավունքի առումով՝ կառավարության կամ նրա համապատասխան մարմինների կողմից: Նրա խոսքով՝ ըտս էության այդ մասին որևէ դիմում չեն ունեցել, որն արժանի լիներ քննարկման:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 06.15-ին, բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Արման Կ.-ն:
Թմրամոլությունն ինչպես որ կա. վտանգ հասարակության համար և կործանում:
Արմավիրի 8-րդ միջնակարգ դպրոցը ուսումնական տարին սկսեց սկանդալով: Սեպտեմբերի 26-ին ռազմագիտության ուսուցիչը աշխատանքի եկավ ու սեղանին աշխատանքից ազատվելու հրամանը տեսավ:
. Ինչպես կանխատեսում էին մասնագետները` սպասվելիք գնաճը եղավ: Գրեթե բոլոր ապրանքատեսակները՝ սննդամթերք, հագուստ, տնտեսական պարագաներ, կահույք, դեղորայք և նույնիսկ մի շարք ծառայություններ թանկացել են:
Քաղաքացիները «Անմար կրակ» հուշարձանի մոտ նկատել են դին ու ահազանգել համապատասխան մարմիններին: Պարզվել է՝ նա Աբովյանի բնակիչ է, 25 տարեկան: Երիտասարդը ապրում էր հանրակացարանում:
Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած բերքաբերցի Աղասի Թամրազյանը շարունակում է բուժում ստանալ տանը:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 19.00-ին, Էջմիածին քաղաքի շուկայի տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Նարինե Հ.-ն:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 11.20-ին, Գյումրի քաղաքի Գերցենի փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Լեռնիկ Մ.-ն:
Երևանի ավագանու անդամ Անահտի Բախշյանը և «Իրազեկ ու պաշտըպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերին գրանցված զանգվածային թունավորման դեպքից հետո փորձել են պարզել, թե այդ օրը ո՞ր մատակարար կազմակերպություններ են մանկապարտեզին սնունդ մատակարարել: