Նոր մանրամասներ` Վահագնի թաղամասի մոտ տեղի ուենացած ողբերգական ավտովթարի մասին
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ուռենի» ռեստորանի մոտակայքում բախվել են «Օպել» մակնիշի 34 ND 040 պետհամարանիշի և «ԳԱԶել» մակնիշի (վարորդ Ս. Ս.) 14 LU 714 պետհամարանիշի ավտոմեքենաները, իսկ «ԳԱԶ-3110» մակնիշի 34 NZ 374 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորության էլ. սյանը:
Հրշեջ-փրկարարները «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ն. Խ.-ին (ծնվ. 1962 թ.) և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ե. Բ.-ին (ծնվ. 1991 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ն.Խ.-ը մահացել է, իսկ Ե.Բ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Օպել» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաները և փակել գազի փականները:
Այնուհետև տեղեկատվություն է ստացվել, որ արտաքին լուսավորության էլ. սյանը բախված «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկրարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարներն ավտոմեքենան մասնատել և անջատել են էլ. սյունից:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն