
Հետախուզվողը ներկայացել է բաժին

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 06.15-ին, բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Արման Կ.-ն, որը նոյեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն