
Ռազմագիտության ուսուցիչն ընդդեմ տնօրենի. գործը հասել է դատարան (տեսանյութ). armnewstv.am

armnewstv.am-ը գրում է. Արմավիրի 8-րդ միջնակարգ դպրոցը ուսումնական տարին սկսեց սկանդալով: Սեպտեմբերի 26-ին ռազմագիտության ուսուցիչը աշխատանքի եկավ ու սեղանին աշխատանքից ազատվելու հրամանը տեսավ: Տնօրենի որոշումը Սարգիս Գրիգորյանին չզարմացրեց. պատճառը վերջին մեկ տարվա ընթացքում խորացող տարաձայնություններն էին տնօրենի հետ: Ասում է, որ մեղադրել էր Սոֆյա Ալավերդյանին պաշտոնեական դիրքի չարաշահման համար, նա էլ իր հետ թշնամացել էր:
Սոֆյա Ալավերդյանը վրդովվում է` ինչպես կարող էր ինքը կոլեկտիվին հոտ անվանել, դաստիարակությունը թույլ չէր տա: Մեղադրանքի դրդապատճառը տնօրենին հասկանալի է` Գրիգորյանը փորձում է իր թերացումները կոծկելու համար հերյուրանքներ տարածել: Տնօրենը ավելորդ չի համարում պատմել, թե ինչպես էր իրեն պահում ռազմագիտության ուսուցիչը դպրոցում: Նրա պահվածքի մասին պատմող փաստաթղթերը մեծ թղթապանակում հազիվ են տեղավորվում: Ով լիներ, որ այդպիսի մանկավարժին աշխատանքից չհեռացներ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: