Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. «05»-ի 42-ամյա վարորդը տեղում մահացել է. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Արտաշատ-Նորաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Նորաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Արմեն Հարությունյանի վարած Վազ 2105 մակնիշի 34 PO 611 համարանիշի և Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 53-ամյա Միսաք Գաբրիելյանի վարած Opel մակնիշի 34 ՏM 324 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «05»-ի վարորդը տեղում մահացել է:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանը: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ 1 մարտական հաշվարկով:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս