Սեյրան Օհանյանն այցելել է Արցախի մարտական հենակետեր

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 16-ին այցելել է բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ինժեներական աշխատանքներին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաեւ հետաքրքրվել են նրանց առօրյայով եւ կենցաղային պայմաններով:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031