ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Եթե հարցը չկարգավորվի, բոլոր վարորդներով գնալու ենք Երևանի քաղաքապետարան, Գազելները թողնենք քաղաքապետարանի առաջ ընտանիքներով նաֆարով գնալու ենք կառավարության դեմը նստացույց անենք: Վարորդ կա, որ 8 շունչ է պահում, վարորդ կա, որ 3 շունչ է պահում, որից 2-ը հաշմանդամ են: Մեզ պետք չի գազի թանկացման անվան տակ թանկացնեն ուղեվարձը, էդ դեպքում էլ ենք նույն կերպ վարվելու, քանի որ էլի տուժում ենք մենք ու հասարակ ժողովուրդը:
Դեկտեմբերի 17-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 18-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Բաշինջաղյան փողոցի 159-189, Բաշինջաղյան փող. 1-ին նրբանցքի 1-24 զույգ և 13, 15 կենտ համարների, Մազմանյան փող. 6-22, Շիրազի փող. 6-30, 44 համարների, Ռուստամյան փող. ջրամատակարարումը:
Առաջին ատյանի դատարանի վճռով՝ «Ստեփանավանի բժշկական կենտրոնի» բժիշկ, վիրաբույժ-վնասվածքաբանը մեղավոր է ճանաչվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Դատարանը վճռել է նրան երկու տարվա ազատազրկման դատապարտել, սակայն համաներման կիրառմամբ նրան ազատել է պատժի կրումից:
Առջևում բոլորիս սպասում են տոնական անմոռանալի արձակուրդներ՝ ամբողջ 12 օր: Դրանք անմոռանալի կլինեին, եթե մեր քաղաքացիներն այն անցկացնեին եվրոպական որևէ երկրում կամ տաք Դուբայում: Սակայն իշխանությունները կարող են վստահ խոստանալ, որ այս Ամանորը, իրենց պարգևած հանգստյան օրերն իրո՛ք անմոռանալի կլինեն:
«Զենք վերցնելու, ուղղաթիռ խփելու կոչ անողներն ու այդ գործողություններն արդարացնողներն առանց մեզ էլ շատ են: Անընդունելի է, երբ նման կոչերով հանդես են գալիս մտավորականները, արվեստի, գիտության և գրականության ներկայացուցիչները: Մեր առաքելությունն է` գտնել ճանապարհ խնդիրների կարգավորման համար, կանգնեցնել մարդասիրական նորմերի խախտումն ու մեր ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման կամուրջներ գցել: Մեզանից բացի, բոլորի համար շահավետ է մեր երկրների միջև ընթացող թշնամանքը»:
«Սաղ կյանքս ընտիր Նոր տարի եմ արել, բայց էս տարի բացարձակ ոչ մի բան, մի կտրած, քոռ կորիզ չկա: Հենա դուռը կփակեմ, իմ համար կնստեմ, ու՞մ պիտի հաշիվ տամ, որ չկա, ի՞նչ անենք, գնանք, տոկոսի տա՞կ ընկնենք»:
Որքան էլ նախատոնական օրերին դրամն արժեզրկվում և բացասական հետևանքներ է ունենում մարդկանց բյուջեի վրա, այնուամենայնիվ, քաղաքացիները, սովորության համաձայն, չեն կարողանում խուսափել ամանորյա գնումներից:
Հաշվի առնելով արձանագրված խախտումները՝ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կոմիտեի նախագահը գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին՝ խախտումներ թույլ տված ավագ քննիչի նկատմամբ «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ։
58 անսթափ վարորդ. Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցի արդյունքները:
Երևանում ամանորյա ձևավորման լույսերը կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը միացնելու հանդիսավոր արարողությամբ, որով էլ կտրվի մայրաքաղաքի տոնական միջոցառումների մեկնարկը։ Ամանորի օրերին մայրաքաղաքը հագեցած է լինելու տոնական միջոցառումներով. վարչական բոլոր շրջանների կենտրոնական հրապարակներում՝ յուրաքանչյուրում մեկական օր, մինչև հունվարի 31-ը, տոնածառերի մոտ կանցկացվեն տոնական համերգներ ու տարբեր միջոցառումներ։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիսի նախկին քաղաքապետ Ն.Ոսկանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Առաջացած հարցերի և կատարվելիք միջոցառումների մասին ելույթներ են ունեցել նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների պատասխանատուներն¸ ովքեր հավաստիացրել են¸ որ ուժեղացված ծառայության արդյունքում այսօր արդեն հաջողել են ամբողջությամբ ճշգրտել ընտրացուցակները։
«Օրինակ՝ այսօր ժամ ժամի վրա շաքարավազը թանկանում է, անգամ դժվարությամբ ենք կարողանում գինը հիշել: Առավոտյանը շաքարավազն արժեր 420 դրամ, երեկոյան արդեն դարձել է 460 դրամ: Թանկացել են նաեւ հավկիթը՝ 7 դրամով, ձեթը՝ 30-40 դրամ, սուրճը 30- 50 դրամ, հացը՝ 10-20 դրամ։ Կտրուկ թանկացել են բրինձը, հնդկաձավարը եւ մյուս »,- NEWS.am-ին ասաց խանութի աշխատակիցը՝ բողոքելով, որ հիմա «ամենաէժան բանը մարդն է, որի գինը երբեք չի բարձրանում, այլ գնալով ընկնում է»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Ո՞վ և ինչ հիմնավորմամբ չի վճարում գյումրեցի շինարարների աշխատավարձը: «Ազդարար» լրատվականին բողոքով դիմած վարպետները գիտեն միայն շինկազմակերպության ղեկավարի անունը:
Ես իմ խոսքը պնդում եմ, որ եթե որեւէ մեկը կա էդքան տղա, իմ ներկայությամբ, դեմս նստած, փորձի գերագույն հրամանատարի հասցեին որեւիցե մի բան ասի, գլուխը կջարդեմ ու չգիտեմ՝ կհասնի իր էրեխեքին, թե չէ:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա. Պ.-ին այցելության եկած Էջմիածին քաղաքի բնակչուհի Գ. Կ.-ի բերած հանձնուքի զննությամբ`վեց խնձորի միջից հայտնաբերել և առգրավել են 4,7 գրամ ընդհանուր քաշով 12 հատ B 8 դաջվածքով դեղահաբ:
Այսօր Օմբուդսմենի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ Ադրբեջանում կիրառված խոշտանգումների վերաբերյալ տեսանյութի փակ ցուցադրություն: Ադրբեջանում նկարահանված տեսանյութն առգրավվել էր ադրբեջանցի դիվերսանտներից և Օմբուդսմենին տրամադրվել Պաշտպանության նախարարության կողմից:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ դեկտեմբերի 17-ից 21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ:
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտնում է իր վճռականությունը, որ 2015 թ. ապրիլի 24-ին փողոց դուրս եկած ժողովրդի ուժի համախմբմամբ հեռացնելու է հանցավոր ռեժիմին: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գարեգին Չուգասզյանը և ԱՍԱԼԱ-ի նախկին մարդիկ, ինչպես նաև Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը ներկայացնում են, թե ինչու է ռեժիմի հեռացման վերջնաժամկետ որոշվել 2015թ-ի ապրիլի 24-ը:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Մեկը հայհոյել է Սերժ Սարգսյանին, Էն մյուսին դուր չի եկել, որ իրա ընկերոջը, զինակցին կամ կեր տվողին հայհոյել են, դրա համար ծեծել են, հետո էլ երդում են ուտում, որ հայհոյողների ականջներն են կտրելու: Պարզապես, ծեծողը մնացել է հայհոյանքի տակ ու որոշել է հարցն այդպես լուծել: Մյուսն էլ մտածում է՝ իմ պապին, պապային բան են ասել, բա չզարկենք, աչքերը հանենք… ու այսպես հերթով ծեծում են: Իրար մեջ պայմանավորվել ու ծեծում են:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ով վաղուց պետք է անհրաժեշտ պարզաբանումներով հանդես եկած լիներ ազատամարտիկների ծեծի վերաբերյալ, վերջին օրերին բավական ագրեսիվ է դարձել:
Թանկացել են նաև տեղական արտադրության ապրանքները: Մարդիկ ստիպված են կրճատել Ամանորի սեղանի մենյուն: Տոլմա, բլինչիկ, նախուտեստր, աղցանր, խմորեղեն, աղանդեր, կոնֆետ և խմիչք:
Հայ-ռուսական երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն` դեկտեմբերի 16-ից 18-ը Հայաստանի Հանրապետությունում կաշխատեն ՌԴ զինված ուժերի մասնագետները` ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական վարչության պետի տեղակալ, գնդապետ Ա. Կանինի գլխավորությամբ:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 15-ին` ժամը 14.30-ին, Մարգահովիտ գյուղից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Դավիթ Մ.-ն:
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Նուբարաշեն 11 փողոցի 15 շենքի բնակիչ, 65-ամյա Գավրուշա Զիլֆուգարյանը իր վարած ՏEATԼEON մակնիշի 34 ZA 122 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշենի թիվ 175 դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Նուբարաշենի բնակիչներ, 34-ամյա Գայանե Հակոբյանին և 6-ամյա Դավիթ և դեռ 1 տարին չբոլորած Մարիաննա Հակոբյաններին: