Բաժիններ՝

Գնաճից մինչև հարձակում ազատամարտիկների վրա

«Յուրաքանչյուր երկրում գնաճը ժամանակ առ ժամանակ նորմալ երևույթ է, իսկ Հայաստանում՝ մշտական, անգամ պարտադիր: Ուսումնասիրելով հայկական շուկան ու նրա առանձնահատկությունները՝ հստակ երևում է, որ գնաճը արհեստականորեն իրականացվող մեխանիզմ է, անգամ ճնշվող կամ քողարկված, սակայն լրիվ հակառակ իմաստով, քանի որ գնաճի դեպքում պետությունները ակնհայտ կամ քողարկված միջամտում են, որ գների թանկացում չլինի, իսկ մեր երկրում ճնշվում է, որ գներն արագ բարձրանան: Իսկ դրամի արժեզրկումը հիանալի նախադրյալ է ապրանքների գները կտրուկ բարձրացնել մինչև 20-30%:

Հայաստանի տնտեսական այսպիսի վատթար վիճակը, գործազրկության և աղքատության բարձր շեմը տարեցտարի ավելի է խորանում ու նոր թափ հավաքում: Ազատական շուկայի մոդելի հիման վրա իրականացվում է շուկայի մենաշնորհային զավթում, երբ ամբողջ շուկան կառավարվում է մի քանի հոգու կողմից՝ թույլ չտալով մյուսներին հաստատվել շուկայում: Դա պետության կարևորագույն խնդիրներից մեկն է, որը պիտի արագ լուծում ստանա, սակայն տարիներ շարունակ մատնված է անուշադրության:

Աբսուրդային այսպիսի իրավիճակները միշտ եղել են նորանկախ Հայաստանի մշտական ուղեկիցները, որոնք արդեն զարմանք չեն առաջացնում: Զարմանալի չէ, քանի որ մի պետությունում, երբ բացահայտ հարձակվում են ազատամարտիկների վրա՝ ծեծի ենթարկելով նրանց, երբ իշխանությունը անուշադրության է մատնում այդ փաստը՝ ուրանալով երկրի անկախության և անվտանգության համար արյուն թափած մարդկանց, երբ շատ զոհված ազատամարտիկների ընտանիքներ ապրում են ծանր աղքատ վիճակում, այլևս որևէ զարմանալի երևույթ այս երկրում չկա:

Դատապարտելով մեր ազատամարտիկների վրա կատարված հարձակումները՝ ԼԺԿ-ն լիովին սատարում է մեր ազատամարտիկների Եռաբլուրում սկսած նախաձեռնությանը, քանի որ այն պետությունը, որը չի հարգում և անտեսում է մեր երկրի հերոսներին, դատապարտված է կործանման»:

Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախագահ Դավիթ Հարությունյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս