
Հրդեհ է բռնկվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի լաբորատորիայի տանիքում

ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ա.Ահարոնյան փողոցի թիվ 6 հասցեում` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի լաբորատորիայի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻԱԽ-ն և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Լ.Մնջոյանի անվան օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում` չգործող երկհարկանի շինության 2-րդ հարկում` մոտ 20 քմ տարածքով, այրվում է թորման սարքավորումները տաքացնող հեղուկը (ձեթ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.33-ին, մարվել` 10.42-ին: