Տաքսի ծառայություններից շատերի նվազագույն ուղեվարձը թանկացել է

Այսօր անհատ տաքսու վարորդներից շատերը նվազագույն ուղեվարձը 1000 դրամ էին սահմանել և այդ պայմանով էին հաճախորդներին սպասարկում, քանի որ գազի գինը շարունակում է թանկանալ։

Սեփական մեքենաները որպես տաքսի շահագործող վարորդները նշում էին, որ այլևս ձեռնտու չէ ներկայիս 500 կամ 600 դրամ նվազագույն սակագնով աշխատել, քանի որ նրանք այժմ մեկ գազաբալոնի համար 800, երբեմն նաև 1000-1200 դրամ են վճարում։ Տաքսու վարորդները հույս չունեն, թե գազը կէժանանա:

Ավելին, նրանք ասում էին, որ նույնիսկ եթե «դոլարը էժանանա՝ միևնույն է, հանրապետությունում ամեն ինչ՝ և ուտելիքը, և հագուստը, և կոմունալ ծախսերը թանկացել են և այլևս հնարավոր չէ մեկ կիլոմետրը 100 դրամ՝ ուղեվարձը պահպանել»: Նրանք համոզված են, որ գազը դեռ ավելի կթանկանա, Ամանորից հետ:

Տեսանյութեր

Լրահոս