Բաժիններ՝

Ինքնակոչ «օրենքով գողը» ձերբակալվել է (տեսանյութ)

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, անցած հինգշաբթի օրը ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մերձմոսկովյան  Ռամենսկի շրջանում ձերբակալել են Բելառուսի քաղաքացի, 37-ամյա Դենիս Մաքսին (Դեն Բոբրույսկի)։ Վերջինս իր հայրենիքում հետախուզվում է հանցավոր խմբավորում կազմակերպելու մեջ և առաջիկայում կարտահանձնվի Բելառուսին։

Այդ աղմկոտ գործի շրջանակներում Բելառուսում արդեն 30 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ բոբրույսկցի հանգուցյալ  «օրենքով գող» Բիրյուկովի որդին՝ Պավելը, և Բոբրույսկի հանցավոր աշխարհի ղեկավար Սերգեյ Մոլնարը։ Ազատության մեջ է մնացել միայն քաղաքի «նայողը»՝ Տոլիկ Ժիդը։

Ասում են, որ Մոլնարը «գորշ կարդինալ» էր դեռ Բիրյուկի կենդանության օրոք։ Իսկ նրա մահվանից հետո որոշեց ունենալ իր շահերը սպասարկող «օրենքով գող»։ Այդ նպատակով Բիրյուկը մի քանի տարի առաջ հանդես եկավ իր նախկին վարորդին՝ Դենին «օրենքով գող» կարգելու նախաձեռնությամբ։ Մի քանի անգամ Դենին Մոսկվա տարավ դեռ Հասանի կենդանության օրոք։ Ու չնայած Վոսկրեսը, Ցիրկաչն ու Ցեզարը դրական էին տրամադրված, Դենի կարգավիճակի հարցն այդպես էլ չլուծվեց։

Չնայած դրան՝ ձերբակալվածը օպերատիվ աշխատողներին ներկայացել է որպես «օրենքով գող»։ Նա ասել է, որ բոլորն իրեն ճանաչում են որպես «օրենքով գող», իսկ պաշտոնապես իր գողական կարգավիճակը պետք է հաստատվի մինչև Նոր տարի։

Գործակալության տեղեկություններով, սակայն, Մաքսի հայտարարությունը «օրենքով գողերի» մոտ միայն ժպիտ է առաջացրել։ Ընդ որում, կարծիքներ կան, որ նրան ինչ-որ մեկը հուշել է այդպես վարվել։

Այժմ Դենը գողական կարգավիճակից առավել հեռու է, քան երբևէ, որովհետև չնայած հանցավոր աշխարհում իր ունեցած կապերին ու ծանոթություններին՝ «օրենքով գող» ներկայանալու իրավունք նրան ոչ ոք չի տվել, և դա համարվում է սխալ քայլ։ Նրա ենթադրյալ կնքահայրերն առանց այդ էլ չէին շտապում Դենին ընդգրկել գողական ընտանիք։ Իսկ այժմ բոլոր հիմքերն ունեն ընդհանրապես հրաժարվել այդ գաղափարից՝ առանց վերադարձնելու կատարված «ներդրումները»։

Կա նաև մեկ այլ խանգարող հանգամանք։ Բանտից վերջերս ազատված «օրենքով գող» Կուշներովը, ով հանդիսանում է դեդական կլանի ներկայացուցիչը Բելառուսում, հին հաշիվներ ունի Մոլնարի հետ։ Այնպես որ Մոլնարն ու Դենը ճաղերի ետևից դժվար թե կարողանան լուրջ դիմադրություն ցույց տալ Կուշներովին։ Ավելին, բանտում նրանց դժվարին հակամարտություն է սպասվում արդեն ազատազրկված Մումուի, Գալեյի և Մեդվեժոնոկի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս