ԱԺ 5 խմբակցությունները կդիմեն Սահմանադրական դատարան

Ինչպես մեզ հայտնեց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, խորհրդարանական 5 խմբակցություններ ԲՀԿ-ն ՀԱԿ-ը Ժառանգությունը ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն հավաքել են 30-ից ավելի ստորագրություններ՝ Սահմանադրական դատարան դիմելու և հարկադիր կատարման ծառայության մասին օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու նպատակով։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորների ստորագրություն։

Խորհրդարանական խմբակցությունները  հակասահմանադրական են համարում օրենքի այն դրույթը, որով ԴԱՀԿ ծառայությունը կարող է առանց դատարանի որոշման կալանք դնել քաղաքացու սեփականության վրա։

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ ԱԺ ՀՀԿ մեծամասնությունը մերժեց ՕԵԿ-ի կողմից նշված օրենքում վիճարկելի կետերը փոփոխելու նախաձեռնությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031