Հակառակորդի դիպուկահարի կրակոցից վիրավորված բերքաբերցին շարունակում է բուժում ստանալ տանը. «Փաստինֆո»
Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած բերքաբերցի Աղասի Թամրազյանը շարունակում է բուժում ստանալ տանը:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը նշեց, որ իր համագյուղացու առողջական վիճակը լավ է, իսկ հիվանդանոցում բուժզննում անցնելուց հետո տուն է տեղափոխվել, որտեղ և շարունակում է բուժումը:
Գյուղապետի խոսքով՝ գիշերվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը մի քանի անգամ խախտվել է, սակայն իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: