«Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գյումրիի կամրջի մոտ են հավաքվել մարդիկ, խոսում են, թե ձորի թաղում է թաքնված (Գյումրիի ընտանիքի անդամներին սպանելու մեջ կասկածյալը)»:
«Ուշադրություն, հետախուզվում է. Սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Ոստիկանույունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը: Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին»:
Այսօր առավոտյան Գյումրիում ավիատոմսեր վաճառով ընկերություններին է տրամադրվել հետևյալ լուսանկարը և պահանջել են որևէ տոմս չվաճառել լուսանկարում պատկերված մարդուն:
Մահացել են Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (ընտանիքի մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (նրանց որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (ընտանիքի հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (դուստրը), Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2 տարեկան երեխա): Ընտանիքի յոթերորդ անդամը` վեցից ութ ամսական Սերյաժա Արմենի Ավետիսյանը հիվանդանոցում է:
Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Մարալիկ, Ազատան և Գյումրի մտնող ճանապարհահատվածներում, ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանները, ովքեր զինված են ինքնաձիգերով:
Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխան ունեցել է կտրած-ծակած վերքեր կրծքավանդակի շրջանում. վերքերից մեկը թափանցող է եղել, որի պատճառով երեխան վիրահատվել է:
Պետք է ապահովել մարտական հերթապահության բարելավում, դիտարկման համակարգի կատարելագործում, պետք է դիվերսիոն հետախուզական գործողությունների դեմ պայքար իրականացնենք, պարապմունքներ անցկացնենք բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար, դիվերսիոն գործողությունների ժամանակ հակառակորդի պատժում իրականացնենք և որոշ դեպքերում նախահարձակ լինենք՝ չսպասելով, որ գործողություններ կատարի հակառակորդը:
Առաջինը զոհերին նկատել է հարեւանությամբ ապրող ընտանիքի դուստրը, ով սուրճ խմելու նպատակով այցելել էր հարազատներին: Նա նկատել է տան դուռը բաց, պատուհանները՝ կոտրված, այնուհետ անկողնու մեջ սպանված է գտել ընտանիքի անդամներին, իսկ սեղանի տակ՝ զենք:
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ Գյումրու Մյասնիկյան 188 տանը 6 հոգու դի է հայտնաբերվել:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 6 տեսակի 200 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ՝ նվիրված Հայաստանի վայրի ծառերին, որոնք շրջանառության մեջ են դրվել 2014 թվականի դեկտեմբերի 29-ից
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել են 6 հոգու դի:
2015թ-ի սկզբից Ադրբեջանը կրկին շարունակում է լարվածության աճն ու արկածախնդրությունը Հայաստանի և Արցախի սահմաններում: Ճիշտ է, հակառակորդի բոլոր գործողություններին մեր Զինված ուժերը տալիս են շատ խիստ պատասխան, սակայն պաշտոնական Բաքվի արկածախնդիր գործողությունների հետևանքով զոհվում են նաև մեր զինծառայողները:
Կոտայքի մարզի 38-ամյա բնակիչը՝ Կարեն Հարությունյանը, հայտնաբերվել է բազմաթիվ այրվածքներով` իր իսկ ավտոմեքենայի մեջ։ Կատարվածը վերջինս պատճառաբանել է ինքնասպան լինելու ցանկությամբ։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Երկու ուղղությամբ էլ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր:
«Կրակոցները գյուղում լսվել են: Ինձ զանգահարեցին ասացին, որ ДШК-ից են խփել, մեկի տանն է կպել՝ խոհանոցին, հիմա գնում եմ էնտեղ տեսնեմ՝ ինչ է եղել: Էս 20 տարի ոնց եղել է, ապրում ենք»:
«Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, հիմա Հայաստանը մտել է ԵՏՄ, ստացվում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի դեմ է հարձակում, իսկ իրենք ձայն չեն հանում, չեն ասում՝ մեր դաշնակիցն է, չի կարելի, ԵՏՄ անդամ երկրները հայտարարության պետք է հանդես գան, բայց հիմա կարծես իրենց համար միեւնույն է»:
Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տակավին նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Հունվարի 12-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տավուշում տեղի ունեցած դեպքից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը: Հայկական ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Պարզվեց, որ ածխածնի երկօքսիդի պարունակությունն այդ տարածաշրջանում կազմում է 100 մլն մասնիկների ընդամենը 2%-ը:
Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել է և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել է:
Ժամը 19:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Սամվել Սաֆարյան փողոցի խաչմերուկում, քաղաքային տրանսպորտի ավտոբուսում հրդեհ է բռնկվել:
Ոսկեվանի բնակիչ, 1935թ. ծնված Հրանտ Սարգսյանը,ով այսօր հովվություն էր անում, զոհվել է:
Այս պահին հիվանդանոցում են գտնվում Էմիլի հարազատները, ովքեր գնացել էին վերջինիս տեսակցության և անսպասելիորեն տեղեկացել, որ նա մահացել է:
«Փառք Աստծո, ապրում ենք էլի: Անասուն ենք պահում ու ապրում ենք: Ոչ մի տեղ էլ չենք գնա: Սա իմ ծննդավայրն է, այստեղին կապված ենք արմատներով»:
Սրտի տագնապից մահացել է Միջինարևելյան լուսանկարչության մեջ մեծ ավանդ ունեցող սիրիահայ ճանաչված լուսանկարիչ Վահե Շահինյանը