ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Գրիգոր Վ.-ի կողմից կողոպուտի փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործը:
Այս պահին լարված իրավիճակ է Գյումրիում. բողոքի ակցիայի մասնակիցները հասել են 102-րդ ռազմաբազա: Այնտեղ են նաև մեծ թվով ոստիկաններ ու կարմիր բերետավորներ:
Հունվարի 15-ին, 16-ի գիշերը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը, 17-ին` շրջանների մեծ մասում, 18-ին՝ արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
«Եթե իմ պետության ներսում անձը հանցագործություն է կատարել, ես ունեմ սուվերեն իրավունքներ, իմ պետության ներսում հայտնաբերվել է հանցագործություն կատարած անձը, գտնվում է իմ պետության տարածքում, ես իմ իրավապահ մարմիններին կհանձնարարեմ, որ գնան, այդ մարդուն բռնեն, բերեն իմ իրավապահ մարմիններ»,- ասում է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հունվարի 14-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել` ցած նետվելով Երևանի Դավթաշեն կամրջից:
ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ, խորհրդարանում քննարկվում է Պետաիրավական հարցերի եւ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների մասնակցությամբ լսումներ կազմակերպելու հնարավորությունը` Գյումրու դեպքի քննության խնդրով։
Ի պատասխան ԶԼՄ-ներից ստացված հարցումների հայտնում ենք, որ Գյումրի քաղաքում հունվարի 12-ին կատարված սպանության կապակցությամբ ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումները ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակում են իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցագործության ամբողջական բացահայտմանը, հանցագործությանն առնչակից անձանց հայտնաբերմանը, նախաքննությունն իրականացնող մարմնի հանձնարարությունների կատարմանը:
Որոշ լրատվամիջոցներով լուրեր են տարածվում այն մասին, որ ընթացիկ ձմռան ընթացքում հանրապետությունում գրանցված անհամեմատ տաք ջերմաստիճանային ռեժիմի և վերջին օրերին դիտված ցածր ջերմաստիճանների պայմաններում վնասվել են պտղատու ծառատեսակների բողբոջները, որը կարող է հանգեցնել բերքի կորուստների:
Գյումրիում մեկնարկել է սգո ավտոերթը` ի հիշատակ Գյումրիում ռուս զինծառայողի կողմից գնդակահարված Ավետիսյանների ընտանիքի:
Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է հանցագործության հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովմանը, ինչպես նաև հնարավոր բոլոր վարկածների ստուգմանն ուղղված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ:
Գյումրու 8-րդ զինվորական թաղամասի տարածքից ավտոերթի մասնակիցներն ուղեւորվեցին դեպի Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի շենքի տարածք, որտեղ էլ ցույցի մասնակիցները կանգ առան եւ սկսեցին բողոքի ակցիան: Նրանք ձվեր նետեցին հյուպատոսարանի շենքի ուղղությամբ՝ պահանջելով, որ որեւէ մեկը ներքեւ իջնի:
Այս պահին բողոքի ցույցեր են տեղի ունենում Գյումրիում և Երևանում: Գյումրեցիները պահանջում են 6 մարդու կյանք խլած Պերմյակովին հանձնել հայկական կողմին: Բավականին մեծ թվով կարմիր բերետավորներ կան ակցիայի վայրում:
«Երկար ժամանակ տարած այդ հեմոռագիկ շոկի, տրավմատիկ շոկի և նաև սառելու արդյունքում, երեխայի մոտ ուղեղի բավականին լուրջ խանգարումներ են ձևավորվել, որի դեմ գնում է պայքար։ Առավոտյան կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, որով ուղեղում արյունազեղում չի հայտնաբերվել՝այսինքն մենք ունենք ուղեղի այտուց, որը ի սկզբանե կար և շարունակվող պրոցես է, որի դեմ գնում է ինտենսիվ պայքար»
Գյումրեցիներին այսօր վերջին հրաժեշտն են տալիս դեկտեմբերի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքին:
«Եթե մեկ այլ երկրում սա կատարվեր, գոնե 3 ժամով կամ գոնե մեկ օրով սուգ կհայտարարեին»: Խոսելով հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին՝ այս կարծիքն այսօրվա ասուլիսում հայտնեց քրեագետ Սերգեյ Գալոյանը, ըստ որի՝ մեկ ընտանիքից 6 հուգու սպանության համար, գոնե, կարելի էր սուգ հայտարարել Գյումրի քաղաքում:
Գյումրիում կատարված նախճիրում քրեագետ Սերգեյ Գալոյանի համար բավականին մութ հարցեր կան մինչև հիմա: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ այդ մութ հարցերը, իհարկե, հետո կճշտվեն, բայց, ըստ նրա՝ դրանք կլինեն հօգուտ այդ «տականքի», որը Գյումրիում 7-հոգանոց ընտանիքից 6 անդամների սպանության, և 6-ամսական փոքրիկին դանակով վնասներ հասցնելու հիմնական կասկածյալն է:
«Ես ոչինչ չունեմ ռուսների դեմ: Եվ երբեք չեմ ունեցել: Միայն ցանկանում եմ ասել ռուսական առաջատար ալիքների ղեկավարությանը, որ դուք ոջիլ եք և «կրեմլյան ծծիչներ»: Ձեր մեջ տղամարդկային ոչինչ չկա: Ինչպես նաև մարդկային: Ոչ ոքի մեջ: Հույսով եմ՝ նույնին կարժանանաք: Շնորհավոր Նոր տարի, անասուննե՛ր»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Գավառի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից կատարված մաքրման և մշակման աշխատանքների արդյունքում հունվարի 14-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, լիովին անցանելի է ևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի 36-39-րդ կմ երկարությամբ հատվածը:
Այսօր առավոտյան լուսադեմին` ծանր հիվանդությունից հետո` 74 տարեկան հասակում մահացել է անվանի հայ ռեժիսոր, մանկավարժ, դերասան Յուրի էլոյանը: Յուրի Էլոյանը բազում բեմականացումների հեղինակ էր:
Երեկ ժամը 22:23-ին մուտք է եղել նրա էջ:
«Սա շատ նորմալ որոշում է: Կայացված որոշումը շատ օրինաչափ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին չհանձնելու մասին դատախազության որոշմանը: Նա, ի տարբերություն մի շարք այլ իրավաբանների ու փաստաբանների, կարծում է, որ Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության գործը չպետք է քննվի Հայաստանի Հանրապետությունում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց Հայկ Կյուրեղյանի գործի քննությունը: Այսօր դատարան էր ներկայացել հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը, ով նշեց, որ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշմամբ՝ նշանակվել է Հայկ Կյուրեղյանի պաշտպան: Նրա խոսքով, սակայն, վերջինս պետք է ներկայանա դատական նիստին և իր համաձայնությունը հայտնի, որ ինքը իրականացնի նրա պաշտպանությունը:
«Մեր ժողովուրդը հարցեր ունի և սպասում է այդ հարցերի սպառիչ պատասխանին». Միքայել եպիսկոպոս Աջապահյան
այկ Կյուրեղյանի գործով դատական նիստի հենց սկզբում այսօր միջադեպ տեղի ունեցավ։ Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը դատական սանկցիա կիրառեց ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ։
Անկասկած, որ Փարիզեան «Շարլի Հէպտո» երգիծական թերթին վրայ տեղի ունեցած յարձակումը նոր հանգրուան մը բացաւ Եւրոպայի համար:
«Ոճրագործը, ով ընդունակ է եղել ձեռք բարձրացնել երեխայի վրա, պետք է ստանա արժանի պատիժ, եւ հենց Հայաստանում»,-բարձրաձայնում են գյումրեցիները: Մարդկանց վրդովվեցրել է այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները այս հարցում էլ ցուցաբերեցին անվճռականություն»:
«Շատ ցավալի է, ողբերգություն է, բայց դե՝ վիշտդ մեջդ պահիր։ Սենտիմենտալ դրսևորումներդ կառավարիր։ էսպիսի դեպքերը ակնհայտ տպավորություն թողնելու առիթ մի օգտագործիր։ Ուրիշներին մի քննադատիր՝ պահանջելով, թե ինչպիսի վշտի դրսևորում պիտի ունենար ինքն՝ ըստ քեզ (առավելևս ֆեյսբուքում)։ Ամեն պահ ինձ դրա մասին մի հիշեցրու»:
Այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 18։00-ին Ազատության հրապարակից կմեկնարկի երթ դեպի ՀՀ Նախագահական նստավայր՝ պահանջելով հայաստանյան իշխանություններից. 1. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների բարբարոսաբար սպանության առնչությամբ հայտարարել Սգո օրեր, 2. Ոճրագործության քննությունն իրականացնի Հայաստանի արդարադատությունը։ Նախագահական նստավայրից երթը կվերադառնա Ազատության հրապարակ՝ մասնակցելու Ամնեղ զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը, որը կմեկնարկի ժամը 19։00-ից։
«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը հրաշքով փրկված փոքրիկի խնամակալության համար կբացի հաշվեհամար եւ կտրամադրի 1 միլիոն դրամ: