Բաժիններ՝

Բաղանիսի գյուղապետը հաստատել է սահմանային միջադեպի մասին տեղեկությունը. azatutyun.am

Երեկ ադրբեջանցի դիվերսանտների կրակոցից սպանված Ոսկեվան համայնքի բնակիչ Հրանտիկ Սարգսյանը երեկ Բաղանիսի արոտավայրում իր ոչխարի հոտն էր արածեցնում, «Ազատությանը» փոխանցել է  Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

«Ու լրիվ պատահական հանդիպել է դիվերսանտներին, ու կրակոցով սպանել են»,-ասել է  Սահակյանը:

Նա հաղորդեց, որ դեպքը տեղի է ունեցել Երևան-Թբիլիս միջպետական ճանապարհի աջ հատվածում, հայկական տարածքում:

«Էդ դիվերսանտներին մեր զինվորականները ժամանակին նկատել են ու փորձել են իրենց հետևել՝ ուր են գալիս, ինչի համար են գալիս: Հետո որոշել են, որ իրանց վերցնեն շուրջկալի մեջ, դիվերսանտները էդ ամեն ինչը հասկացել են»,-նշել է գյուղապետը՝ հավելելով, որ 80-ամյա հովիվը սպանվել է այն ժամանակ, երբ դիվերսանտները, հասկանալով, որ շրջապատված են, որոշել են հետ դառնալ:

«Կրակոցները գյուղում լսվել են: Ինձ զանգահարեցին ասացին, որ ДШК-ից են խփել, մեկի տանն է կպել՝ խոհանոցին, հիմա գնում եմ էնտեղ տեսնեմ՝ ինչ է եղել: Էս 20 տարի ոնց եղել է, ապրում ենք»,-ասել է Սահակյանը:

Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը հավելեց, որ Հրանտ Սահակյանը թոշակառու էր, ուներ երկու դպրոցական որդի:

«6-հոգանոց ընտանիք են: Մի 5-6 ընտանիքներով իրենց սեփական ոչխարները հերթականությամբ տանում են արոտի: Երեկ իրա հերթն էր»,-ասել է  Ալեքսանյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս