9 երեխա մեկ ընտանիքում. Շղարշիկի բազմազավակ ընտանիքին ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում (տեսանյութ). 1in.am
1in.am-ը գրում է. Թալինի Շղարշիկ գյուղում բնակվող Կոմիտաս Ասլանյանն այս տարի Նոր տարին դիմավորում է արդեն իր 9-րդ որդու հետ: Կոմիտասը 8 որդի ունի և մեկ դուստր: Պապն էլ՝ Աքրիվազ Ասլանյանը, իր հերթին է հպարտանում՝ 23 թոռ ունի ու 3 ծոռ: Դժվա՞ր է գյուղում այսպիսի բազմազավակ ընտանիք պահելը հարցին պատասխանում է.
«Փառք Աստծո, ապրում ենք էլի: Անասուն ենք պահում ու ապրում ենք: Ոչ մի տեղ էլ չենք գնա: Սա իմ ծննդավայրն է, այստեղին կապված ենք արմատներով»,- ասում է Աքրիվազ պապին: Նա ընդամենը մի երազանք ունի՝ տեսնել Արևմտյան Հայաստանը ու նոր մեռնել: Մնացած ամեն ինչից գոհ է:
Աքրիվազ պապի 80-ամյա տիկինը ևս գոհ է իր կյանքից, հարսից, թոռներից: Նա առանձնակի ոգևորությամբ է սպասում Նոր տարուն: Պատրաստում է ավանդական գաթաներ, խմորեղեններ, գառ են մորթում: «Ամեն ինչ էլ անում ենք, ամեն բան էլ պատրաստում ենք: Կոմիտասի պես տղա ունեմ, է՜»,- հպարտանում է տատին:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: