Ինչո՞ւ են լռում ԵՏՄ երկրները. Կոմանդոսը՝ Ադրբեջանի գործողությունների մասին. news.am
Ադրբեջանը երբեք չի կարող հարձակվել մեր վրա, խաղաղ բնակիչների վրա հարձակվելով ռամիլսաֆարովական քայլ է անում՝ փորձելով ստեղծել լարվածություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը:
Նրա խոսքով՝ ինչպես Ադրբեջանն է հանցագործ, այնպես էլ Ֆրանսիայում լրագրողներին սպանողը, եւ եթե այնտեղ 2 մարդ է, այստեղ մի ամբողջ պետություն է, կառավարություն: Կոմանդոսը նշեց, որ Հայաստանը հունվարի 1-ից մտել է ԵՏՄ, հետեւաբար մեր դաշնակից երկրները պետք է հայտարարությամբ հանդես գան, քանի որ այդ ոտնձգությունը նաեւ իրենց դեմ է:
«Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, հիմա Հայաստանը մտել է ԵՏՄ, ստացվում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի դեմ է հարձակում, իսկ իրենք ձայն չեն հանում, չեն ասում՝ մեր դաշնակիցն է, չի կարելի, ԵՏՄ անդամ երկրները հայտարարության պետք է հանդես գան, բայց հիմա կարծես իրենց համար միեւնույն է»,-ասաց Կոմանդոսը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: