Ադրբեջանական զինուժը սպանել է Ոսկեվանի խաղաղ բնակչին. Առավոտ
Առավոտ-ի փոխանցմամբ` այսօր, ժամը 17-ի սահմաններում Ղազախի շրջանի Ղուշչի-Այրումի հենակետերից գնդակոծվել է Ոսկեվան գյուղի ոչխարի հոտը:
Ոսկեվանի բնակիչ, 1935թ. ծնված Հրանտ Սարգսյանը,ով այսօր հովվություն էր անում, զոհվել է:
Ոսկեվանցիներն անհանգստացել են , երբ երեկոյան Հ. Սարգսյանը տուն չի վերադարձել: Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ ինքը գտնվում է դեպքի վայրում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝