Բաժիններ՝

Ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին, ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:

Սևանից Դիլիջանի թունել, Մարտունուց Վարդենիս և Գորիսից Սիսիան տանող ճանապարհահատվածներում մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:

Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս