Գյումրիում սպանված ընտանիքի անդամների անունները հայտնի են

168.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ պարզվել են Գյումրիում սպանված ընտանիքի անդամների անունները: Մահացել են Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (ընտանիքի մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (նրանց որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (ընտանիքի հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (դուստրը), Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2 տարեկան երեխա): Ընտանիքի յոթերորդ անդամը` վեցից ութ ամսական Սերյաժա Արմենի Ավետիսյանը հիվանդանոցում է:

Սոնա Տռուզյանը նաև տեղեկացրեց, որ դեպքի առիթով Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս