Ավիատոմսեր վաճառող ընկերություններին զգուշացրել են այս անձին տոմս չվաճառել (լուսանկար)
Այսօր առավոտյան Գյումրիում ավիատոմսեր վաճառով ընկերություններին է տրամադրվել հետևյալ լուսանկարը և պահանջել են որևէ տոմս չվաճառել լուսանկարում պատկերված մարդուն: Այդ մասին 168.am-ին հայտնեց ավիատոմսեր վաճառող ընկերություններից մեկի աշխատակցուհին՝ չնշելով իր անունը:
Ենթադրվում է, որ կարող է կապ լինել այսօր առավոտյան Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության և լուսանկարում պատկերված անձի միջև: Մեր զրուցակիցը նշեց, որ ուղարկել են նաև այս լուսանկարը: