Գյումրիում 6 ամսական երեխան վերքեր է ունեցել կրծքավանդակի շրջանում. «Այս պահին նույնպես երեխայի վիճակը շարունակում են գնահատել ծանր»

Գյումրիում այսօր տեղի ունեցած դաժան սպանության դեպքի պատճառով վիրավորված 6 ամսական երեխայի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատել: Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխան ունեցել է կտրած-ծակած վերքեր կրծքավանդակի շրջանում. վերքերից մեկը թափանցող է եղել, որի պատճառով երեխան վիրահատվել է: «Այս պահին նույնպես երեխայի վիճակը շարունակում են գնահատել ծանր»,- ասաց նա:

Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է. «АКС-ի մասին են խոսում: Խոսում են, որ ռուսական զորամասից է որոնվողը։ Վիրավոր երեխան դանակով է վիրավորված, գտնվում է Գյումրու մանկական Ավստրիական հիվանդանոցում։ Երկու սպանված երեխաներից մեկը չափահաս էր։ Մյուսը օրորոցում է գնդակահարվել»:

 

Տեսանյութեր

Լրահոս