Այսօր ժամը 12:30-ի սահմաններում դիակ է հայտնաբերվել Գյումրի Ավտոկայան տանող ճանապարհահատվածի մայթեզրին: Բնակիչներն ահազանգել են համապատասխան կառույցներին: Պարզվել է մահացածի ինքնությունը. 57-ամյա Սուրեն Վիրաբյանն ապրում էր Ավտոկայանին հարակից թաղամասում:
Հյուրանոցի ռեստորանից, որտեղ տեղի էր ունենում հարսանիքը, աղմկարար հյուրերը դուրս են եկել և իրենց ձեռնամարտը շարունակել փողոցում: «Սարասափելի է, որ իմ քրոջ համար այս առանձնահատուկ օրը վերածվեց մղձավանջի»,- ասել է Քրիստելը՝ մոռացած իր ջարդված քիթը:
«Գյուղտեխնիկա չունենք, ինչի պատճառով հողերը չենք կարողանում մշակել….»,- ասում է գյուղապետը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև հուլիսի 11-ը տեղափոխվել է 5089 ուղևոր: Դա 4,1%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։
Նման կենտրոնների ստեղծման կարիք կա ողջ Հայաստանում, Գյումրիում` մասնավորապես, կապված հետերկրաշարժյան ծանր սոցիալ-տնտեսական վիճակի և արժեհամակարգի փոփոխման հետ: Կենտրոնի ստեղծման գաղափարը կար վաղուց:
Կամարիս գյուղը Կոտայքի մարզի ոչ այդքան հարուստ գյուղերից է համարվում: Գյուղացիներն այստեղ զբաղվում են շինարարությամբ, արտագնա աշխատանքով, կաթ, մածուն կամ տնամերձ այգու պտուղներն են վաճառում Աբովյան քաղաքում:
ՌԴ իրավապահների կեցվածքը մեր կողմից ընկալվում է` որպես մարդու իրավունքների և ազգային արժանապատվության ոտնահարում:
Հանդիպման ժամանակ ներկայացվել են դեսպանության նկատառումները գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու, երեկ կայացած դատական Հ.Հարությունյանի ներկայության վերաբերյալ:
Այսօր՝ հուլիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Լևոն Խաչատրյանը Նանսենի փողոցի թիվ 12 շենքի դիմաց իր կողմից վարած BMW-520 մակնիշի 214 LL 10 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 4-ամյա Ժիրայր Գրիգորյանին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Որոտան գետի Գոշագյոլ կոչվող հատվածում հավանական է՝ խեղդվել է 17 տարեկան անձը չպարզված քաղաքացի:
Հուլիսի 16-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Պարույր Սևակի փողոցի 2-րդ անցուղու թիվ 9 տան դիմաց խոշոր եղջերավոր անասունն ընկել է հորը և դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով`, որոշել է Արմեն Սարգսյանին ազատել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է:
Ես դեմ չեմ, թող քննությունը գնա` ինչպես հարկն է, ոչ թե մարդու իրավունքները տրորելով…տեռորիստին բերեն դատարան` կոստյում-շալվարով, կոկիկ հագնված, իսկ դժբախտ պատահարի… բերեն կանացի խալաթով, չգիտեմ` ինչ քստիկներով, դա ճի՞շտ է, դա մարդու իրավունքների ոտնահարում չէ՞:
Հուլիսի 16-ին, ժամը 18.18-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժում քաղաքացի է խեղդվում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին:
Իրոք, հանցագործություն է կատարվել եւ նրան թող դատեն՝ համաձայն օրենքի, բայց այն վերաբերմունքը, որին արժանացել է խեղճ հայը, իմ հայրենակիցը, անընդունելի է: Մենք ուզում ենք, որ հյուպատոսը՝ որպես ՌԴ ներկայացուցիչ, մեզ բացատրի, թե ինչ հիմունքներով են այդ կերպ վերաբերվում մեր քաղաքացու հետ:
Հուլիսի 16-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ. Ուլնեցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 23 բնակարանի բնակիչը փորձում է ինքնասպանություն գործել:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու՝ Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստից հետո միջադեպ է գրանցվել: Ցուցմունք տալու համար դատարան եկած Ղուկասյանը (լուսանկարում) նիստից հետո իր շքախմբի հետ ծեծի է ենթարկել մեղադրյալի հորը:
РОССИЯ 1 հեռուստաալիքով հեռարձակվող թոք-շոու-ի ընթացքում քննարկում են Մոսկվայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառներն ու հանգամանքները` անիմացիոն տեսանյութով ցուցադրելով վթարի մանրամասները:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի ադամանդ Հայաստան տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։
Հիմա ամենակարևորն այն կազմակերպության տիրոջը գտնելն է, ուր նա աշխատանքի է անցել, և որը նրան տրամադրել է անվտանգության չափանիշներին չհամապատասխանող փոխադրամիջոց: Մեքենան գործարկումից առաջ փորձաքննության չի ենթարկվել, ինչը կազմակերպության ղեկավարության կողմից կոպիտ օրինախախտում է:
Ռուսական «Պլանետա ՌՏՌ» հեռուստաալիքով քիչ առաջ, երբ ուղիղ եթերում քննարկվում էին Պոդոլսկում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի մանրամասները, ելույթ ունեցավ նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա հայտարարեց, որ ցավում է կատարվածի համար, և որ պետք է պատժվեն բոլոր մեղավորները` և’ վարորդը, և’ բեռնատարի տերը, և’ լիցենզիա տրամսդրողները:
Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Օհանավան համայնքի բնակիչ, ֆերմեր Արմեն Ավետիսյանը թեև այլևս հումորով է ներկայացնում այն կացությունը, որի մեջ հայտնվել է, սակայն պատկերն իսկապես շատ տխուր է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Մոսկվայում կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կիրառվող նվաստացուցիչ վերաբերվունքի դեմ:
2013թ. հուլիս 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող առանձնապես խոշոր չափերի ապօրինի թմրամիջոցի շրջանառության գործով ամբաստանյալ Ա.Պետրոսյանը դատական նիստերի դահլիճում ջրով լի պոլիմերային շիշը նետել է մեղադրանքը պաշտպանող դատախազ Վ.Միլիտոնյանի ուղղությամբ:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, ԴԻ ԱՅ ՎԱՅ ակումբի հրկիզման գործով այսօրվա դատական նիստը կրկին հետաձգվեց՝ ամբաստանյալների պաշտպան Կարեն Ղազարյանի բացակայության պատճառով:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը: 27-ամյա այս երիտասարդին սպանեցին հենց իր նշանադրության օրը, նա պատրաստվում էր նշանվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ:
ՀՀ Բնապահպանության նախարարությունը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ Արարատի մարզի Դալար համայնքի տարածքում ձկների զանգվածային ոչնչացման դեպքի առիթով:
Նախնական վիճակով Վահե Ավետյանի մոտ ախտորոշվել է ենթասահմանային կոմա, բացակայել են բոլոր ռեֆլեքսները, գլխուղեղի կեղևի ֆունկցիան լիովին դադարեցված է եղել, եղել է գլխուղեղի կիսագնդի շեղում 4 սմ-ով:
Հուլիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-21-ի գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերինառավելապես հյուսիսային շրջաններում սպասվում էկարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներումհնարավոր է կարկուտ: