Հայկական բեռները օրեր շարունակ անշարժ նույն տեղում կանգնած են: Թեև մինչև Վերին Լարսի անցակետ ընդամենը մի քանի քայլ է: Հերթն է երկար, բեռնափոխադրողներն այդ կետին չեն կարողանում մոտենալ: Պատճառը թուրքական բեռների ահռելի հոսքն է:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն Օհանջանյանի գտնվելու վայրի մասին՝ խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է գլխավոր դատախազից` անհապաղ միջոցներ ձեռնարկել իրենց սահմանադրական իրավունքների համար պայքարող ձեռներեցների նկատմամբ ապօրինությունների դիմող անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Մենք դատապարտում ենք նաև ոստիկանության գործողությունները, որոնք ոչ այլ ինչ են, քան իշխանությունների կողմից վարվող արատավոր քաղաքականության դեմ պայքարողներին վախեցնելու փորձ:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի և Գավառի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, Հրանտ Շ.-ն կամավոր ներկայացել է Գավառի բաժին և հայտնել, որ մասնակցել է սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երևան ճանապարհին տեղի ունեցած վիճաբանությանը:
«Մենք պահանջում ենք, որ Հովիկ Աբրահամյանը գա Գյումրի, ինքը մեզ ոսկի սարեր էր խոստանում, թող գա որ բանալիները հանձնենք, մենք թոմարի գնում ենք:
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի հրավերով պետական եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունում է Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քարաբերդ գյուղում վիճաբանություն է:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 02.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 57 շենքի 4-րդ մուտքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է օգնություն:
Լոռու մարզի «Ալավերդի» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 28-ին, 1-ամյա Դավիթ Գասպարյանի մահվան առթիվ առայժմ նյութեր են նախապատրաստվում:
Պարզվել է, որ վիճաբանողները եղել են Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի ոստիկաններից մեկն ու գյումրեցի օրենքով գող Սուրոյի ազգականը` Տիգրան անունով մի երիտասարդ:
Փրկարարները, ոստիկանության և շենքի ներքին անվտանգության աշխատակիցներն իրականացրել են տարահանում (մոտ 50 բնակիչ և աշխատակից) և տարածքի սահմանազատում: Փրկարարները և ոստիկանության ՊՊԳՎ ՀՄՊ վարչության կինոլոգները զննել են «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի չորս գրասենյակները. կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել:
Այցի շրջանակներում Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտին Վեհափառ Տերը կատարել է եկեղեցու գավիթում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև` Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի երջանկահիշատակ առաջնորդ Աղան արքեպիսպոկոս Պալեոզյանի հիշատակին նվիրված երկու խաչքարերի օրհնության կարգը:
Մեզ հետ զրույցում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ Սուրիկ Խաչատրյանը դատակոչի ենթակա անձանց շարքում չէ: Փաստաբանը նշեց, որ ինքը միջնորդելու է նրան դատարան հրավիրել և հարցաքննել: «Այս քրեական գործով շատ բաներ ես դեռ կհիմնավորեմ Սուրիկ Խաչատրյանի ցուցմունքների տարբեր հատվածներով, նաև տարբեր տեղեր իր արած հրապարակային հայտարարություններով»,- ասաց փաստաբանը:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, ուրբաթ օրը Մոսկվայում ռուս իրավապահները երկրի տարածքում ապօրինի գտնվելու համար ձերբակալել են 41-ամյա վրացի «օրենքով գող» Գեորգի Ջանելիձեին, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Գոգի Պիտերսկի։
Վանաձորում անչափահաս Դավիթ Հովակիմյանի մահվան փաստով հարուցված քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործով Կարեն Կունգուրցևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 12.10.2013թ. ժամը 18-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է և ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում` վերջինիս պատճառել մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների կողմից օգնության հասնելուց հետո Կ. Կունգուրցևը դիմել է փախուստի»:
Նրա խոսքով՝ Դավիթ Վարդանյանն այս պահին գտնվում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում, դատարանի օրինական պահանջը դեռ ուժի մեջ չի մտել եւ հայտնի չէ, թե վերջինս որտեղ է կրելու պատիժը:
Նախագահի հրամանագրով՝ դադարեցվել է նրա՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի լիազորությունները:
Տարօրինակ մարդիկ մեր շրջապատում վերջին շրջանում ավելի են շատացել: Էջմիածին քաղաքից ստացած ահազանգը մեր՝ հերթական տարօրինակ պահվածքով հայրենակցի մասին էր պատմում, ով բազմաբնակարան շենքի երրորդ հարկում որոշել էր շնաբուծությամբ զբաղվել:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը, մեկ մարտական հաշվարկ:
Երևանի 61-ամյա բնակիչ Խաչիկը դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով` պետական դավաճանության մեջ, և դատապարտվել ազատազրկման՝ 11 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Գյումրիում բազմաթիվ անօթևան ընտանիքներ զրկված են երբևէ բնակարան ստանալու իրավունքից:
«Շատ լավ: Նախ՝ ես այն բեռ չեմ համարում և չեմ գտնում, որ Մարտի 1-ի գործը վատ է քննվել կամ ոչ լիարժեք, և կարծում եմ՝ հետագա նախաքննությունն ով էլ շարունակի՝ պատշաճ կկատարի: Հույս ունեմ նաև, որ կլինեն դրական արդյունքներ»:
Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում Արաբկիրի 17-րդ և 19-րդ փողոցների միջնամասում կապույտ հագուստով մի տղա պոկել է 1997 թ. ծնված Հարություն Գ.-ի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
«Ու՞ր գնամ, ի՞նչ անեմ, ոչ վառելիք եմ կարողանում ձեռք բերել, ոչ նորմալ սնունդ, դպրոցական երեխաներիս հոգսերը հազիվ եմ կարողանում հոգալ, մենակ աղքատության նպաստով, աշխատանք չունեմ, ասում են՝ դուք արդեն վաղուց 30 տարեկան չեք: Եթե տարիքս արդեն 40 է, ապա պետք է գնամ մեռնե՞մ»:
Հայաստանի Հանրապետության և Երկրապահ կամավորականների միության օրհներգերով ու հոգևորականի օրհնության խոսքով մեկնարկած հանդիսավոր նիստին մասնակցել են ինչպես զոհված ազատամատիկների հարազատներ, այնպես էլ Կոտայքի մարզպետարանի և Երկրապահ կամավորականների միության վարչության ու մարզային կառույցի ներկայացուցիչներ, մարզի համայնքների ղեկավարներ և հյուրեր տարբեր բնագավառներից:
Հանրապետությունում գործող շուրջ 300 ձկնաբուծական տնտեսությունների գրեթե 90%-ը կենտրոնացված է Արարատյան հարթավայրում, որոնք օգտագործում են Արարատյան արտեզյան ավազանից օգտագործվող ջրային պաշարների գերակշիռ մասը։
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանn այսօր մասնակցել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում «Եզդիների սրբատեղի» Զիարիատի օծման երրորդ տարվա արարողությանը: Ակնալիճում բացվել է նաև հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրը, տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հուշաքարը: Խոսելով հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մասին՝ նախարարը նշել է, որ այն ունի դարերի պատմություն, երբ երկու եղբայրական ժողովուրդ միասին մասնակցել են ազատագրական պայքարին:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Մանանդյան փողոցի թիվ 1/2 շենքի մոտից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Նաիրա Բ.-ին:
Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է 8 դեպք, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Բավարար չգնահատելով տարվող աշխատանքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին խստորեն հանձնարարել է ուժեղացված հսկողություն սահմանել և գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում:
Երևան քաղաքի Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանում 2014 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած սպանության և մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել Ավետ Միքայելի Օհանջանյանի նկատմամբ (լուսանկարում):