Կնոջը հրազենային վնասվածք հասցրած և իրեն սպանած տղամարդը հեղինակություն էր. news.am
Երեւանում երեկ՝ հուլիսի 2-ին, կայացել է նոր ծննդաբերած կնոջը հրազենային վնասվածքներ հասցրած, այնուհետեւ ինքնասպան եղած տղամարդու հուղարկավորությունը: News.am-ին հայտնի է դարձել, որ դրա նախորդ օրն էլ Եղվարդում կայացել է հոգեհանգիստը: Հենց Եղվարդից էլ նրան հուղարկավորել են:
Բնակարանը, որտեղ ապրում էին ամուսինները սկեսրոջ հետ, դեպքից հետո ոչ ոք չի վերադարձել: Հարեւանները կայքի հետ զրույցում պատմել են, որ որեւէ մեկին չեն տեսել, որ տուն գա, միայն տանտերն է եկել՝ բանալիները վերցնելու, սակայն հարազատները խնդրել են սպասել մի քանի օր:
Ասում են, թե տղամարդը հեղինակություն է եղել, լավ ընկերական շրջապատ է ունեցել, անգամ պաշտոնյաների հետ է մտերիմ եղել, նրան շատերն են ճանաչում եւ միանգամից նշում մականունը՝ «Քիթ Հայկո»: Սա նրա երկրորդ ամուսնություն է, առաջին ամուսնությունից դուստր ունի դպրոցահասակ:
Դեպքից արդեն օրեր են անցել, այս ընթացքում տարբեր վարկածներ, ասեոկոսեներ եւ լուրեր են շրջանառվել ողբերգության հնարավոր պատճառների մասին: Կարծես հստակ է միայն այն, որ տղամարդը վերջին շրջանում հուզական անկայուն վիճակում է գտնվել, սակայն այս ամենը դեռ ապացուցել է պետք:
Քանի դեռ հիվանդանոցում ծանր կայուն վիճակում գտնվող կինը չապաքինվի եւ ցուցմունք չտա, պարզ չի լինելու՝ ինչու եւ ինչպես եղավ դեպքը, ինչ խնդիրներ են եղել ամուսինների մեջ եւ այլն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: