Ակտիվիստ Վարդգես Գասպարին համացանցում տեսանհութ է տարածել՝ նշելով, որ սեպտեմբերի 25-ին ոստիկանները ներխուժել են իր բնակարան և բերման ենթարկել ոստիկանության բաժին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, եւ քննարկել հայկական երկու մայրաքաղաքների միջեւ համագործակցությանն առընչվող հարցեր:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նախկին բռնցքամարտիկ, Ներքին Դվին գլուղի բնակիչ Արթուր Զադոյանը հոգնել է դատական քաշքշուկներից, սակայն հույսը չի կորցնում, որ դատարանում այնուամենայնիվ արդարությունը կվերականգնի:
Պաշտպանության նախարարությունը Մարզահամերգային համալիրի շուրջ բարձրացած աղմուկին որևէ կերպ չի արձագանքում` ոչ հերքելով և ոչ էլ հաստատելով մամուլում տարածված լուրերը:
Նա նաև նշեց, որ պետք է հանդիպեն Վաղարշ Աբրահամյանի հետ ու զրուցեն կատարվածի մասին, իսկ երբ լրագրողները ցանկություն հայտնեցին ներկա գտնվել այդ հանդիպմանը, նա ասաց հետևյալը. «Բաց խոսակցության դեպքում մարդը կարող է բաց չասի, թե ինչու է այդպես վարվել»:
Ինչպես Սյունիքում դիմավորեցին վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա), դիտեք առանց մեկնաբանության:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմը հայտնում է, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի մասին հայտարարության հրապարակմանը՝ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին, հաջորդող 20 օրվա ընթացքում մրցույթին մասնակցելու համար ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ է դիմել թվով 14 հավակնորդ, որոնց մի մասին սահմանված կարգի համաձայն ընձեռվել է հնարավորություն սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում վերացնել ներկայացված փաստաթղթերի թերությունները:
Որոշումը սխալ է, որովհետև բոլոր դեպքերում, եթե համալիրը կրում էր Դեմիրճյանի անունը, այն պետք է պահպանվեր, քանի որ նա իսկապես մեծ ջանքեր թափեց, որ այդ համալիրը լինի: Անկախ այն բանից, որ ես բացարձակապես չէի ողջունում համալիրի այդտեղ կառուցվելը, ամեն դեպքում, եթե անվանափոխություն են անում, ապա պետք է պատճառաբանեն, բացատրություն տան, թե` ինչու:
SHAMSHYAN-com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ֊հետախուզական գործողությունների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, բացահայտել են սեպտեմբերի 23֊ին Նաիրիի վարչական տարածքում խոշոր չափի գողության դեպքը։
Սյունիքի մարզպետարանում աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Սուրիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով նախկին մարզպետ Վահե Հակոբյանին, ասել է, որ կարևորն այն է, որ նա անգործ չի մնացել. «Նույն օրը մի հրամանով ազատվել է, մի հրամանով նշանակվել ավելի պատասխանատու գործի»: Այնուհետև նա խոսել է խնդիրների մասին, ասելով, թե միակ խմդիրը միասնությունն է, ու իշխանությունների կողքին կանգնելը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Երեկ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի սանիկ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում էր:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ճանապարհային ոստիկանության ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք անճշտություններ՝ լուսանկարահանող-արագաչափ սարքերով և տեսախցիկներով հայտնաբերված իրավախախտումներով կայացված այն որոշումների առնչությամբ, որոնց վարույթներն ավարտված են /տուգանքները վճարված են/, սակայն տեխնիկական թերությունների պատճառներով գումարների բռնագանձման պահանջով գրություններ են ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն:
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Ճարտար և մասնակցել «Ղարաբաղի գյուղերի զարգացման» հիմնադրամի միջոցներով կառուցվող Ս. Վարդանանց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը՝ անձամբ տեղադրելով հիմնաքարերից մեկը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2014 թ. մայիսի 14-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու գործով կալանավորված Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը, Դիլյամ Գարդաշխան օղլի Ասկերովը հայ փաստաբան ունեն: Նա ԼՂՀ փաստաբան Արկադի Իսրայելյանն է»:
«Ի տարբերություն լիսկայամոլ համայնքապետերի, Սյունիքում ոմանք սարսափած են Լիսկայի վերադարձից: Դրանք այն մարդիկ են, որոնք Սուրիկ Խաչատրյանի ժամանակավոր գահընկեցության ընթացքում համարձակվել են նրա թերությունների մասին խոսել»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ «Կաշառքի միջնորդություն» /ՀՀ քր. օր. 313-րդ հոդվածի 2-րդ մաս, 2-րդ կետ/ կատարելու մեջ մեղադրվող Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնավարումը, դատախազի որոշմամբ, ժամանակավորապես դադարեցվել է:
Սեպտեմբերի 27-ին ժամը 09.07-ին ահազանգ է ստացվե, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 87 շենքի մոտակայքում նկատվել է ականանման առարկա. Անհրաժեշտ է օգնություն:
Նա նշեց, որ վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր էր, միացված էր արհեստական շնչառության ապարատին եւ այդպես գիտակցության չգալով՝ մահացավ:
Արեշում տեղի ունեցած 28-ամյա բնակիչ Արսեն Մկոյանի սպանության գործով հայտնի է հանցագործություն կատարած անձը:
Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համակարգչի միջոցով ստեղծել է «18plus.am» ինտերնետային կայքը և պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու ուղղակի դիտավորությամբ նշված կայքի «18+ խաղեր» բաժնում տեղադրել է պոռնկագրական բնույթի պատկերներ և անիմացիոն խաղեր, որոնք ազատ հասանելի են եղել համացանցի բոլոր օգտատերերին:
ԲՀԿ նախագահը նշել է, որ առաջնորդվել է ու շարունակելու է գործել մեկ սկզբունքով՝ հարգանք քաղաքական հակառակորդների նկատմամբ, համագործակցություն երկրի համար կարևորագույն հարցերում:
Ամուսինը հաճախ մեկնել է արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ բնակվել է տուժողի հետ: 2013 թ. ամուսինը գտնվել է Երևանում և բնակվել է իր հետ: Օգտվելով ամուսնու բացակայությունից` նայել է նրա հեռախոսն ու տեսել տուժողի մերկ լուսանկարը: Ամուսնու և տուժողի սիրավեպից վրդովված` լուսանկարն ամուսնուց գաղտնի ներբեռնել է իր բջջային հեռախոսի մեջ` հետագայում տուժողին վատություն անելու նպատակով:
Վերջին հինգ տարվա ընթացքում ՏՏ ոլորտում նկատվում է նաև որակական աճ. հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից վերաճում են հետազոտություններ և մշակումներ իրականացնող, բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կառույցների:
Ոստիկանությունում կադրային փոփոխության արդյունքում աշխատանքից ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Ռոբերտ Նավասարդյանը։
Աշակերտների թվի նվազումը Դսեղի միջնակարգ դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը կապում է գյուղում ծնելիության ցածր մակարդակի հետ։ Սոցիալական դժվարին պայմաններից ելնելով՝ երիտասարդներն ուշ են ամուսնանում, նաև՝ քիչ երեխաներ ունենում։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը:
Ձեռքսեղմումները շատ են, բոլորն սպասում են մարզպետի ձեռքը սեղմելու իրենց հերթին, պատասխան համբույրին, նրանց դեմքին ժպիտ է «բարի վերադարձ» ասելու ցանկությունը բոլորի մոտ է։