«Բայց ես կարո՞ղ է Էներգետիկայի նախարար եմ»,- տարակուսել է նա: Երբ համառեցինք, որ հանք ունենալու համար պարտադիր չէ նախարար լինել, Խաչատրյանը պատասխանել է. «Հանք ունեմ, այն հիմա էլ օգտագործում եմ, ոչ մեկի չեմ տվել, դա անհեթեթություն է»»:
«Մենք հեռանում ենք էս անտեր երկրից, հանձնում ենք բանալիները…», «Մեր ծակ գրպանները հերիք է թափ տաք», «աննամու՛ս իշխանություն, հեռացի՛ր»… այս եւ նման այլ կոչերով գյումրեցի առեւտրականների բողոքի երթի մասնակիցները հասան դեպի Շիրակի մարզպետարան:
Փոխանցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի հատվածում՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:
2014 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող՝ Դավիթ Վիկտորի Նավասարդյանը:
Հայտնում ենք մեր զայրույթն ու անհամաձայնությունը Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու կապակցությամբ:
Կարմիր գծերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներին թույլ չեն տալիս անցկացնել անհնազանդության ավտոերթ դեպի Բաղրամյան փողոցում գտնվող Ազգային ժողովի շենք:
«Դե, եթե կգտնեն, որ ես ապօրինություն եմ արել, ուրեմն, պատասխանատվություն կկրեմ: Ես օրենքին ենթարկվող մարդ եմ»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչո՞ւ կոտրեցիք նրանց սեղանները, Աբրահամյանը պատասխանեց. «Ի՞նչ եմ արել, որ: Իմ սեղաններն են, քաշքշել եմ էս կողմ, էն կողմ, քիչ հետո նորից դրել եմ տեղը: Ի՞նչ է եղել որ: Մարդիկ հիմա աշխատում են»»:
«Եթե խոսում ենք տրանսպորտի սակագնի սուբսիդավորման մասին, ապա այն պետք է իրագործվի ողջ հանրապետությունում: Փոխարենը նախատեսվում է հունվարի 1-ից սուբսիդավորել ուսանողների և սոցիալապես խոցելի մի շարք խմբերի ուղեվարձը՝ թե՛ Ստեփանակերտի, թե՛ շրջանային տրանսպորտից օգտվելու համար»:
Ինչի՞ ենք տանջվում՝ ֆիլմ նկարում. Facebook-ի իր էջում հռետորական հարց է հնչեցրել դերասան Հայկ Մարությանը։
Հոկտեմբերի 2-ին, ժամը 00.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ավելի քան մեկ տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը վայրկյաններ առաջ Երևան ժամանեց:
Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի հունիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 9 զոհի և 17 վիրավորի մասին։
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն երեկ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և դատախազություն, ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի հետ կապված վերջին դեպքերի առնչությամբ: 168.am-ը ժամեր անց ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվեց՝ արդյոք ստացե՞լ են հաղորդումը և ի՞նչ ընթացք են տվել: Ի պատասխան ոստիկանությունից հայտնցին, որ դեռ չեն ստացել ՀԿ-ի կողմից ուղարկված հարցումը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
«Բերետտա» ատրճանակ և փամփուշտներ՝ Վանաձորի ավտոտնակներից մեկից:
Ոստիկանության Ապարանի բաժնի և անձնագրային խմբի ծառայողներն օրերս անձնագրային ծառայությունում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արսեն Հ.-ին:
Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի սեպտեմբերի 1-ից 30-ն ունեցել է 3 զոհ և 13 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 1-ով։
«Այսօր մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ նրանց պետք է նորից ինտեգրենք հանրությանը, բայց ինչո՞ւ պետք է նրանք վանվեին հասարակությունից, որ հիմա նորից ուզում ենք ինտեգրել: Հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը հայտարարված միամսյակի ընթացքում և հետո մենք ամեն ինչ անելու ենք, որ հանրության վերաբերմունքը փոխվի հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների նկատմամբ»:
Վարորդ Օ. Բիվոլարոն, որն աշխատում է Ռումինիայի պետության դեսպանատանը որպես հյուպատոս, իր իսկ ավտոմեքենայի հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 00.40-ին, բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Արմեն Խ.-ն:
Անցյալ տարի, երբ քննարկվում էր Վազաշեն-Պառավաքար 3,2 կմ երկարությամբ, սահմանագոտու վտանգավոր հատվածները շրջանցող ճանապարհի կառուցման հարցը, լուրեր տարածվեցին, որ պետական բյուջեի միջոցներով այդ ճանապարհը կառուցվում է ոչ թե սահմանի այդ հատվածում երթեւեկի անվտանգությունն ապահովելու, այլ՝ ոսկու եւ պղնձի հանքավայրը շահագործելու նպատակով:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Պ. Սևակի փողոցի թիվ 92 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սարգիս Գ.-ին,
Ըստ դատարանի վճռի՝ կինը դատարանում ասել է, որ դեպքի օրը ամուսինն իրենց տան խոհանոցում տաքացրած շամփուրով հալելու միջոցով որդու հեծանիվին է ամրացրել պլաստմասե լապտերը: Այդ ժամանակ ինքն ամուսնուն հայտնել է, որ հորեղբայրն իրենց հրավիրել է մասնակցելու դստեր հարսանյաց հանդեսին: Ամուսինն իրեն հայտնել է, որ հարսանիք չեն գնալու, քանի որ ինքը չի ցանկանում տեսնել կնոջ հարազատներին, շփվել վերջիններիս հետ: Ինքը նեղացել է ամուսնուց, վերջինիս խնդրել թույլատրել հարսանիքին գնալ մոր և եղբոր հետ: Ամուսինը սկսել է վիրավորել իրեն, անվանել «փողոցային» և արգելել է գնալ հարսանիքին:
Հայ առաքելական եկեղեցու սպասավորները զբաղված են հիմնականում ծիսական արարողություներ կատարելով: Այդ արարողությունները կատարվում են մեռած լեզվով՝ գրաբարով, ուստի անհասկանալի են ժողովրդի համար:
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ջրառատ գյուղի գյուղմթերքի շուկայում 1991 թ. ծնված Փաշիկ Հ.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են դրամապանակ:
Պաշտոնական այցով օրերս Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը մեկնումից առաջ այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի` 2011 թվականի նոյեմբերին բացված նոր տերմինալի շենքը, որտեղ օդանավակայանը կառավարող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության ներկայացուցիչները ողջունել են նրան և ներկայացրել մեկնումների սրահը:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Միցուբիշի Մոնտերո Սպորտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ-Այգավան ճանապարհին վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Գագիկ Գրիգորյանին:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ դեղագործական ոլորտի ներկայացուցիչները նամակով դիմել են իրեն, որ հունիսի 18-21-ին ԱԺ արտահերթ նիստում որպես հրատապ հարց՝ հատուկ ընթացակարգով կառավարության կողմից 24-ժամյա անհետաձգելի ռեժիմով ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններով նախատեսվում է նոյեմբերի 1-ից դեղերի պարտադիր դրոշմավորում, որի արդյուքում պետությունը լրացուցիչ ծախս է կատարելու, սակայն անպտուղ աշխատանք է արվելու, քանի որ լրացուցիչ մուտքեր բյուջե չեն ապահովվի:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, ձախ սրունքթաթային հոդի էպիֆիզոլիա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 7-ամյա Անդրեյ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում նրան վրաերթի է ենթարկել անհայտ […]