Բաժիններ՝

Տաշիրում տղամարդը կացնանման գործիքով հարվածել է կնոջը`սպանելով նրան

Դատարան է ուղարկվել Տաշիր քաղաքում նախորդ տարվա հունվարին տեղի ունեցած սպանության դեպքով հարուցված քրեական գործը:

31-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տաշիր քաղաքի բնակչուհուց պարտքով գումար վերցնել,  այցելել է վերջինիս, հյուրընկալվելով բնակարանի հյուրասենյակ` պարտքով գումար է խնդրել, սակայն ոչ միայն մերժում է ստացել, այլ նաև մոր ու քրոջ հասցեին լսել է անպատիվ խոսքեր, որից հետո ապօրինաբար, կնոջը կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, խոհանոցի դռան մոտից վերցնելով մետաղյա կացնանման գործիքը, դրանով 8 անգամ անկանոն հարվածներ է հասցրել նրա գլխի և ծոծրակային հատվածների շրջաններում` պատճառել գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման հետ անմիջական պատճառված կապի մեջ գտնվող մարմնական վնասվածքներ` սպանելով նրան:

Այնուհետև, բնակարանից գողություն կատարելու նպատակով` գումար և թանկարժեք իրեր է փնտրել, սակայն այդպիսիք չգտնելով, հյուրասենյակի սեղանի վրայից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող զգալի չափերով` 20.000 դրամ արժողությամբ «Սամսունգ» բջջային հեռախոսը, ապա իր հետ վերցրել է հանցագործության գործիքն ու մուտքի դռան բանալին և հեռացել տանից` բանալիով փակելով դուռը:

Երիտասարդ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` սպանություն և գողություն (ՀՀ քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 1-ին մաս և 177-րդ հոդվածի 1-ին մաս): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս