Բաժիններ՝

Բաղրամյան պողոտայում Հայրիկյանին ստիպեցին իջեցնել Եվրամիության դրոշները. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` Բաղրամյան պողոտայում է հայտնվել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր կողմնակիցների հետ` ՀՀ և Եվրամիության դրոշներով: Ցուցարարները նրանց ստիպել են իջեցնել ԵՄ դրոշները, հորդորել են հեռանալ տարածքից և սադրանքների չդիմել, սակայն Հայրիկյանն անդրդվելի էր:

Իրենց հերթին երիտասարդները սկսել են պարել և աղմկել, որպեսզի լռեցնեն նրան և ստիպեն հեռանալ, քանի որ Եվրամիության դրոշներ պարզելով այս շարժմանը քաղաքական ենթատեքստ է հաղորդվում:

Հայրիկյանը լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է` այս կերպ ապացուցվում է, որ խաղաղ ցուցարարների կեսը ռուսական գործակալներ են, քանի որ չի կարելի մարդկանց արգելել դրոշներ պարզել` այդ թվում նաև Եվրամիության:

«Ես նեղացած չեմ, էսօր ես նրանց օգնեցի, սակայն երիտասարդների մի մասը առիթ տվեց, որ վաղն անխոհեմության համար իրենց հիշեն: Բայց ես իրենց ներում եմ»,-նշել է Հայրիկյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031