Մայակովսկու դուստրը ցանկանում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ

Խորհրդային գրող Վլադիմիր Մայակովսկու դուստրը՝ Պատրիցիա Թոմփսոնը, ցանկանում է ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն ու սովորել ռուսերեն, գրում է TASS-ը՝ հղում կատարելով 89-ամյա կնոջ հետ հարցազրույցին:

Թոմփսոնը, որը մինչև 5 տարեկան դառնալը խոսել է ռուսերեն, մի քանի բառ է հիշում: «Սակայն ես կուզենայի իսկապես հիշել ռուսերենը, դա կվերադրձներ ինձ իմ կորցրած ներքին էությունը»,-ասել է Մայակովսկու դուստրը:

«Ես վաղուց եմ ուզում ստանալ ռուսական անձնագիր: Այդ գործընթացը կարծես սկսվել է, սակայն կարծես թե դանդաղել է: Ես շատ կուզեի ունենալ Ռուսաստանի քաղաքացիություն»,-ասել է պոետի դուստրը:

Պատրիցիա Թոմփսոնը Նյու Յորքի քաղաքային համալսարանի Լեմանի քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր է, ավելի քան 20 գրքի հեղինակ: Ապրում է Նյու Յորքում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031