Սդղի գյոլում ծեծի ենթարկված Հարություն Զաքարյանն արդեն Հայաստանում է. նրա վերադարձը շատ բան կփոխի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների եւ եղբոր մասնակցությամբ Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանը 2 օր առաջ վերադարձել է Հայաստան:

Նա, ինչպես հայտնի է, ծեծի արդյունքում կորցրել է մեկ աչքի տեսողությունը, եւ դեռեւս մայիսին նրան տեղափոխել էին Մոսկվա` բուժման համար: Բայց ոչ մի արդյունք. նրա աչքը չի տեսնելու: Հարություն Զաքարյանի վերադարձն այս գործի համար կարեւոր է, քանի որ համարվում է, որ Ս. Խաչատրյանի որդուն մեղադրանք առաջադրել-չառաջադրելը, ինչպես նաեւ մեղադրանքի բնույթը պայմանավորված կլինի նրա ցուցմունքով»:

zaqaryan liska

zaqaryan liska.jpg1

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս