
ԼՂՀ ՍԱՊԾ-ն հերթական մոնիթորինգն է իրականացրել

Համաձայն ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանի բանավոր հանձնարարականի՝ բուսասանիտարիայի տեսչության կողմից մոնիթորինգ է իրականացվել Ակնա և Ուղտասար տեղամասում ձմերուկի մշակությամբ զբաղվող անձանց արտադրված մթերքներում մնացորդային նիտրատների քանակի ու չափի օգտագործման մասով:
ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ՝ չափումներ են իրականացվել 13 ֆիզիկական անձանց կողմից արտադրված մթերքներում: Իրականացրած մոնիթորինգի արդյունքում պարզ դարձավ, որ ձմերուկում առկա նիտրատների քանակը նվազել է և կազմում է 60-120 մգ/կգ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նախորդ տարի ձմերուկում առկա նիտրատների քանակը կազմել էր 80-150 մգ/կգ: