
Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվն ավելանում է

4 մարդ է զոհվել Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում այսօր Երևանի ժամանակով ժ. 05:07-ին տեղի ունեցած 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պիշան հատվածում՝ Խոտան քաղաքից 164 կմ հեռավորության վրա:
Վերջին տվյալների համաձայն՝ տուժել է 48 մարդ, վնասվել է 88 տուն, 17 կայաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է, հայտնում է RIA Novosti-ն: