![](/banners/BeFunky-design.jpg)
Ինքնասպանության փորձ Քանաքեռավան գյուղում
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/shtap.jpg)
Սեպտեմբերի 20-ին, ժամը 23.02-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկի բնակիչը վեճի է բռնվել և վնասել երակները. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Քանաքեռավան գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչը` 1963 թ. ծնված Հ. Ն.-ը, փորձել է ինքնասպան լինել` կտրելով նախաբազկի երակները:
ՃԿԱԿ պարամեդիկը Հ. Ն.-ին ցուցաբերել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել: