Մարտի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկուն: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հայաստանը բարձր է գնահատում Սուրբ Աթոռի հետ տարբեր ոլորտներում առկա կառուցողական երկխոսությունն ու քրիստոնեական նույնակունք արժեհամակարգից սերող բազմաբովանդակ երկկողմ կապերի ընդլայնումը:
«Մենք չենք գնացել, այդքան մենք դիմեցինք, որեւէ բան չարավ, հիմա որպես ինչ գնանք մոտը, եթե չընդառաջեց, հետո քեֆը թմմավ, էսօր ուրբաթ է՝ ընդունելության օր է, բոլորի հետ միասին կանչել է, ինքը մեզ արհամարհեց, մենք էլ չենք գնում»:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մեղրիում մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:
Մարտի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը։
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն այսօր ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատակենսաբանական փորձաքննությանը։
Գյումրիում տեղի ունեցած կրակոցների գործով ձերբակալվել է ևս մեկը՝ Դավիթ Հրաչիկի Հակոբյանը, խմբի կողմից բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ ուղեւորի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել տաքսու վարորդին:
Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանության գործի ընթացքից գրեթե ոչինչ հայտնի չէ:
Ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ընթացիկ տարվա մարտի 12-ին հրամաններ է ստորագրել կադրային փոփոխություններ կատարելու մասին:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով՝ «Արմավիր» ՔԿՀ պետ Արսեն Խշտոյանը փոխադրման կարգով նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում: Նախարարի մեկ այլ հրամանով՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Սարգսյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ:
«Այսօրվանից «Բարգավաճ Հայաստանի» նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը և փոխնախագահ Վարդան Վարդանյանը մարզային այցելություններ են սկսում՝ «գույքագրելու», թե ինչ է մնացել նախկին մեծ կուսակցությունից և ովքեր են մնացել»:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ օրերս սպանված՝ քրեական աշխարհում հայտնի Երրոդմասցի Լյովիկի և նրա ընկերների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել:
«Ռուսական աղբյուրները հայտնում են, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն օրերս ընտրվել է «Ռոսնեֆտ-Իտերա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ»:
Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովի զենքի վրա խլացուցիչ տեղադրված չի եղել:
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ համայնքի ղեկավար Ռաֆիկ Օհանյանն ասաց, որ իր 9 խոշոր եղջերավոր անասունը գողացել են: Գողացված անասուներից 3կով են, 2-ը՝ հղի երինջ, 2-ը՝ ցուլ,2-ը` մոզի:
Մարտի 13-ին, ժամը 07.52-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածի, Արթիկի եւ Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Մարտի 13-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ «Բաղդադի աղբյուր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գազալցակայանների սուրճի ապարատներից մետաղադրամների գողության դեպքերը բացահայտվեցին:
Մարտի 12-ին, ժամը 22.23-ին ահազանգ է ստացվել, որ Խոսրովի արգելոցում այրվում է բուսածածկ տարածք:
Եվրոպական խորհրդարանը երեկ հավանության է արժանացրել Աշխարհում մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին իր տարեկան զեկույցը:
Հետապնդում, անսպասելի վրաերթ և ձերբակալություն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Մամիկոնյանց փող. 37-62, Կոմիտաս պող. 37-41, Վրացական փող. 10-ից բարձր համարների և 4-րդ նրբանցքի, Մալխասյանց փողոցի ու նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Տեսանյութում հստակ երևում է, որ մինչև Շանթ Հարությունյանի և ընկերների՝ բանուկ մաս դուրս գալը` մոտ 10 հոգի արդեն գտնվում էին երթևեկելի մասում: Նրանցից ոչ մեկին ոստիկանները դիտողություն չեն արել, Շանթ Հարությունյանն էլ դուրս եկավ, մոտ 3-4 մետր գնալուց հետո հետևից նրան մոտեցավ ոստիկան Գեղամ Խաչատրյանը, շատ կոպիտ և արժանապատվությունը նվաստացնող ձևով թևից քաշելով՝ փորձեց նրան հանել փողոցի երթևեկելի մասից:
Մարտի 12-ին, ժամը 18.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սոսեի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հետախուզվում էր Սոչիի իրավապահների կողմից:
«Ռադիոզավոդի» հանրակացարան անվանումով հայտնի Բուլվարային թաղամասի գործարանային 2 Ա շենքում բնակվում է ավելի քան 10 ընտանիք: Բացի այն, որ կառույցը վթարավտանգ է, պայմաններն էլ անմխիթար, բնակիչների կողմից զբաղեցրած սենյակներում էլ ձյան հալոցքի հետևանքով սառցե շերտեր են գոյացել:
«Հարևանները, երբ նրան տեսել են, շնչահեղձ լինելիս է եղել, փորձել են շտապ տեղափոխել հիվանդանոց, սակայն… Ավագ եղբայրն էլ` արդեն բանակ գնացած-եկած, մեծ սթրես է տարել, անգամ չի խոսում: Սարսափելի տեսարան է»: