Ստեփանակերտի Թումոյում արդեն սկսվել են գրանցումները. ittrend.am

ittrend.am-ը գրում է. Ստեփանակերտի Թումո կենտրոնն արդեն բաց է գրանցումների համար։ Սեպտեմբերի 19-ին, 21-ին և 23-ին կայանալիք գրանցումների հետ մեկտեղ կենտրոնում կանցկացվեն նաև կողմնորոշիչ հանդիպումներ, որոնց ընթացքում ապագա ուսանողները, նրանց ծնողներն ու, ընդհանրապես, Թումոյով հետաքրքրվածները կարող են իմանալ կենտրոնի աշխատանքի, ընդունելության ու դասերի հետ կապված բոլոր մանրամասները: Կողմնորոշիչ հանդիպումների ժամերն են՝ 11:00, 13:00 և 17:00:

Դասերը կենտրոնում կսկսվեն հոկտեմբերի 5-ից: Թումո Ստեփանակերտի հասցեն է՝ Կնունյանցների 2: Կենտրոնը բաց է 10:00-ից 19:00: 2_640x427 3_640x427 4_640x427 5_640x427 6_640x427 7_640x427

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս