Ծննդատանը հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 21-ին, ժամը 01.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատի ԲԿ-ի կաթսայատանը հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ծննդատանը` աստիճանավանդակի տակ գտնվող պահեստային սենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.46-ին, մարվել` 01.54-ին: Այրվել է էլ. մալուխ (15 գմ) և 3 ներքնակ: