Վթար Խ. Դաշտենցի փողոցում. կա տուժած

Սեպտեմբերի 20-ին, ժամը 14.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խ. Դաշտենցի փողոցում գտնվող ավտոշուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 sv 997 (վարորդ Է. Խ.) և «Տոյոտա» մակնիշի 537 II 01 պետհամարանիշերով (վարորդ Գ. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տոյոտայի» վարորդը` Գ. Հ.-ը, տեղի ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Տեսանյութեր

Լրահոս